Արմինկան՝ բնական կերպարում
ՖՈՏՈԵրգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է առօրյա կերպարում։
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգչուհին սեւ հագուստ է կրում։ Նա արձակել է մազերն ու նվազագույն շպար է ընտրել։ «Կա՞ն իմ հետևորդների մեջ Պահք պահողներ: Եվ արդյո՞ք պահեցողության ողջ իմաստն ու խորհուրդը գիտակցելով եք պահում»,- մեկնաբանություններում գրել է երգչուհին։
Ավելի վաղ արված գրառմամբ երգչուհին նշել էր, որ անցյալ տարի Մեծ Պահքի իր ընթացքը բարդ էր։ «Անցյալ տարի բավական բարդ էր ընթացքս. անկողնային ծանր կորոնավիրուս, այնուհետեւ եկեղեցու հետ «բաժանում»՝ կարանտինի պատճառով, մի քանի ժամյա հերթեր՝ սահմանափակ քանակի լավաշ գնելու համար… Իսկ վերջում՝ 2 րոպե տեւողությամբ աղոթք ու հաղորդություն՝դիմակներով, եկեղեցու մուտքի մոտ, առանց Սուրբ պատարագի, առանց ապաշխարության ու խոստովանության…»: