Էրդողանը հաստատել է Ադրբեջանի հետ պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության համաձայնագիրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է Պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության մասին Ադրբեջանի կառավարության և Թուրքիայի կառավարության միջև համաձայնագիրը, հայտնում է minval.az–ը:
Համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի հոկտեմբերի 31-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ադրբեջան այցի ընթացքում: Այցի շրջանակներում տեղի է ունեցել Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի վեցերորդ նիստը: Հանդիպումից հետո փաստաթղթեր են ստորագրվել: Պաշտպանական արդյունաբերության ոլորտում փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և այն ժամանակ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Նուրեթթին Չանիքլին:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
«Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխա...
3
Հայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը



