Գերմանիայում կորոնավիրուսով երկու կատու է վարակվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳերմանիայում կորոնավիրուսով վարակված երկու կատուներ մեկուսացվել են Համբուրգ քաղաքում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հաղորդվում է, որ դրանք տնային կատուներ են, ում տիրուհին ավելի վաղ մահացել էր կորոնավիրուսից:
Համբուրգում կենդանիների ապաստարանի գլխավոր անասնաբույժ Ուրտե Ինկմանը հայտնել է, որ կատուների հետ ամեն բան կարգին է: Նա հույս է հայտնել, որ կատուները մյուս շաբաթ դուրս կգան կարանտինից:
Գերմանիայում մինչ օրս կորոնավիրուսով վարակվելու 5 դեպք է գրանցվել կատուների, և ևս 2-ը՝ շների շրջանում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ կատուներն ու շները չեն կարող կորոնավիրուսով վարակել մարդկանց, սակայն կարող են նրանցից վարակվել:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



