Սրընթաց աճից հետո բիթքոինի արժեքը նվազում է ավելի քան 3 տոկոսով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵրկուշաբթի՝ փետրվարի 22-ի, սակարկությունների ժամանակ բիթքոինի արժեքը նվազում է 3,41 տոկոսով՝ հասնելով մինչեւ 55,788 հազար դոլարի: Այս մասին վկայում են CoinDesk պորտալի տեղեկությունները, փոխանցում է Gazeta-ն:
Նախօրեին՝ փետրվարի 21-ին, բիթքոինի արժեքը անցել էր 58 հազար դոլարից՝ սահմանելով հերթական պատմական ռեկորդը:
Մինչ այդ բիթքոինի արժեքը բարձրացել էր առավելագույնը մինչեւ 57 հազար դոլար:
Բիթքոինը կտրուկ շարժում սկսեց 2020 թվականի դեկտեմբերի երկրորդ կեսից: Դեկտեմբերի 16-ին կրիպտոարժույթը թարմացրել էր 2017 թվականից պահպանվող 20 հազար դոլար պատմական առավելագույնը: Այս ժամանակից սկսած այն ակտիվորեն աճում է:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



