Փարիզի ահաբեկչություններին կարող էին հարձակումներ հետեւել Բիրմինգեմում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓարիզի ահաբեկչություններին կարող էին նման հարձակումներ հետեւել Բիրմինգեմում: Այս մասին հաղորդում է 1Prime-ը՝ վկայակոչելով Daily Mail-ին:
Հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ, Փարիզի ահաբեկչության կազմակերպիչներից Աբդելհամիդ Աբաուդը թիրախներ է ընտրել Մեծ Բրիտանիայի տարածքում:
Աբաուդի հեռախոսում բրիտանական Բիրմինգեմի հանրային վայրերի լուսանկարներ են հայտնաբերել: Դրանք վկայում են այն մասին, որ Աբաուդը մեկնել է Բրիտանիա՝ չնայած դեռեւս Փարիզի ահաբեկչություններից առաջ նա միջազգային հետախուզման մեջ էր:
Հիշեցնենք, որ ոստիկանությունն ահաբեկչին ոչնչացրել է Ֆրանսիայի մայրաքաղաքի արվարձանում անցկացրած հատուկ գործողության ընթացքում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում
5
33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով



