Մահացել է խորհրդային դերասան Ալեքսանդր Ժդանովը
ՄՇԱԿՈՒՅԹՄահացել է խորհրդային դերասան Ալեքսանդր Ժդանովը, նա 70 տարեկան էր: Այս մասին տեղեկանում ենք ռուսական «Լիտեյնիյ» թատրոնի ֆեյսբուքյան էջից:
Արտիստի մահվան պատճառը եղել է քաղցկեղը, որի դեմ նա երկար ժամանակ պայքարում էր:
«Նա զգայուն դերասան էր և հոյակապ պատմող: Թատրոնն անհնար է պատկերացնել առանց նրա ուշագրավ պատմությունների, անզուգական հումորի զգացումի: Նա բեմի իմաստուն ընկեր էր: Նրանից բխում էր կյանքի հանդեպ սիրո, ուրախության աներևակայելի էներգիան», - ասված է հաղորդագրության մեջ:
Ալեքսանդր Ժդանովը նկարահանվել է այնպիսի հանրաճանաչ ֆիլմերում, ինչպիսիք են «Հետաքննության գաղտնիքները», «Կոտրված լապտերների փողոցները», «Ազգային անվտանգության գործակալը»:
Նա նաև խաղացել է ավելի քան 40 թատերական դեր «Լիտեյնիյ» թատրոնում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



