Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնություն․ Գաբուզյանը շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը
ՍՊՈՐՏՏ․ Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ Հայաստանի տղամարդկանց առաջնության 7-րդ տուրը, հայտնում է Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Մրցաշարի առաջատար Հովհաննես Գաբուզյանը սևերով հաղթեց Զավեն Անդրիասյանին։ 2-րդ հորիզոնականում ընթացող Արման Փաշիկյանը, իր հերթին, առավելության հասավ Տիգրան Պետրոսյանի նկատմամբ։ 7-րդ տուրում հաղթանակներ տոնեցին նաև Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մամիկոն Ղարիբյանը և Տիգրան Հարությունյանը։
7-րդ տուրից հետո Հովհաննես Գաբուզյանը 6 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Արման Փաշիկյանը 5,5 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում։
Այսօր Գաբուզյանը և Փաշիկյանը կմրցեն միմյանց դեմ։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



