Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ադրբեջանցուն ասացի՝ խնդրում եմ, հեռախոսը փոխանցիր Նարեկիս՝ ձայնը լսեմ, պատասխանեց՝ արդեն ուշ է՝ նրան սպանել ենք»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախում զոհված 23–ամյա Նարեկ Ելուղյանը Սիսիան քաղաքից էր, 2 եղբայրներից կրտսերը։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Սիսիանի պետական քոլեջ, գերազանց ավարտել, ապա 2014 թվականի ամռանը մեկնել ծառայության, Մարտակերտում էր ծառայել։ Որպես օրինակելի, կարգապահ ու քաջ զինվոր՝ պարգևատրվել էր «Քաջարի մարտիկ» և «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշաններով, ինչպես նաև բազմաթիվ պատվոգրերով։ Մի քանի ամիս էր մնացել Նարեկի զորացրվելուն, երբ սկսվեց ապրիլյան պատերազմը։ Ծառայակից ընկերների հետ միասին Նարեկը պատվով կատարել է իր առջև դրված խնդիրը, և ինչպես նրա հայրը՝ Յուրիկ Ելուղյանը, պատմեց, այն ժամանակ որդին հրաշքով էր փրկվել։

«Ինքը եղել է հրետանու հաշվարկի հրամանատար, այդ ժամանակ թշնամու արկն ընկել էր իրենց կողքը, բեկորը Նարեկի կողքով անցել, կպել էր իր հրանոթին, զենքի ինչ-որ մասին, ու ընկել է գետնին․․․ Հիմա այդ բեկորը գտնվում է այնտեղ, փայտի վրա էլ գրել է՝ երկրորդ անգամ կյանք տվեց Աստված»։

Զորացրվելուց 2 ամիս անց Նարեկն աշխատանքի էր անցել Սիսիանի զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, զուգահեռ ընդունվել էր  Ագրարային համալսարան, նպատակ ուներ դառնալ սպա և արդեն որպես սպա ծառայությունը շարունակել ՀՀ զինված ուժերում։

Նարեկի հայրը հիշեց, երբ որդուն տնից ճանապարհում էին ռազմաճակատ, տրամադրությունն էլի բարձր էր, մարտական ոգին՝ նույնպես։ Խոստացել էր՝ վերադառնալու է, և քեֆ են անելու․

«Ասացի՝ զգույշ կլինես, պատասխանեց՝ պապ ջան, պատերազմում զգույշ տեղ կա՞, որ զգույշ լինենք, բայց չանհանգստանաս, պապ, ես հետ եմ գալու․․․»։

Վերջին անգամ Նարեկը հոր հետ էր խոսել, տեղեկացրել, որ հնարավոր է մի քանի օր կապ չլինի, չանհանգստանան, սակայն այդ զանգից ժամեր անց Նարեկի համարից կրկին զանգ է գալիս, սակայն այս անգամ զանգողն ադրբեջանցի էր․

«Վերջին անգամ հոկտեմբերի 14-ին՝ կեսօրին, Նարեկի հետ խոսել եմ, ասաց՝ պապ, տեղափոխվում ենք, 1-2 օր կարող է կապ չլինի, չանհանգստանաս: Ասացի՝ Նարեկ ջան զգույշ կլինես։ Նույն օրը, ժամը 17։00-18։00-ի սահմաններում նորից զանգեցի Նարեկին, անհասանելի էր, հեռախոսը դրեցի գրպանս, զանգ եկավ, վերցրեցի տեսա՝ գրված է՝ Նարեկ։ Պատասխանեցի՝ Նարեկ ջան, որտե՞ղ ես, ռուսերենով ադրբեջանցին ինձ պատասխանեց՝ քո Նարեկի հեռախոսն ինձ մոտ է, իսկ նա արդեն մեր ձեռքում է։ Հարցրեց՝ դու որտե՞ղ ես ապրում, պատասխանեցի՝ Հայաստանում, ասաց՝ ինչո՞ւ ես քո որդուն ուղարկել Ղարաբաղ կռվելու, դուք հրաշալի գիտեք, որ Ղարաբաղն ադրբեջանական տարածք է։ Ասացի՝ խնդրում եմ, հեռախոսը փոխանցիր Նարեկին, նրա ձայնը լսեմ, հետո կպատասխանեմ քո հարցերին, պատասխանեց՝ արդեն ուշ է, մենք նրան սպանել ենք, գլուխը կտրել ենք․․․ Այդտեղ ես վատանում եմ, վերջ, կապն անջատվում է․․․»։

Ահասարսուռ զանգի մասին Նարեկի հայրը տեղեկացրել էր, թե՛ որդու զորամասում, թե՛ իրավապահներին, անգամ հանդիպել է Արցախի նախագահին և ռուս խաղաղապահ զորքերի հրամանատարին․

«Գնացել եմ Ստեփանակերտ, հանդիպել եմ Մուրադովին, Արայիկ Հարությունյանին, տվյալները տվել եմ, ներկայացրել եմ, թե ոնց է եղել այդ հեռախոսազանգի պատմությունը, նույնը պատմել եմ Արայիկ Հարությունյանին, ինքն ասաց՝ Աստված տա՝ գերիների մեջ լինի, որովհետև բոլոր գերիներին հետ ենք բերելու»։

Այս հանդիպումից հետո Նարեկի հայրը, այդուամենայնիվ, նոյեմբերին  ԴՆԹ թեստ է հանձնում։ Հունվարի 25-ին, ազգականներից մեկը գնում է Արտաշատ քաղաքի դիահերձարան, քանի որ նրա որդու ԴՆԹ-ի պատասխանը հաստատվել էր։ Նարեկի հայրն էլ նրա հետ գնում է Արտաշատ: Դիահերձարանում փորձագետներից հետաքրքրվում է, թե ո՞ր հատվածից են դուրս բերվել մարմինները․

«Փորձագետին հարցրի, թե որ հատվածից դուրս բերված մարմիններն են, պատասխանեց՝ Հադրութի Ֆիզուլու արանքից, ասացի՝ ցույց տուր այդտեղ զոհվածների նկարները, ցույց տվեց մի քանի կադր, ես ճանաչեցի Նարեկին, իր շորերից՝ գոտին, սվիտրը․․․ Թուրքի հետ խոսելուց հետո, մտածում էի, որ կարող է նրա ասածը ճիշտ լիներ՝ գլխի պահով, բայց ասացի՝ գլուխն էլ ցույց տուր, գլուխը տեղում էր, ճանաչեցի Նարեկին, հենց այդ պահին ԴՆԹ-ն հաստատվեց․․․»։

Նարեկի հայրը հետո է իմացել, որ որդին զոհվել է ընկերների կյանքը փրկելու համար, նահանջ հրաման է եղել, սակայն 6 հոգով գնացել են շրջափակման մեջ հայտնված ընկերներին դուրս բերելու, և ամենայն հավանականությամբ հենց այնտեղ էլ զոհվել են․

«6 հոգով նստում են Ուրալ մեքենան, զենք-զինամթերք, սնունդ տեղափոխում են առաջնագիծ իրենց ընկերներին օգնելու, շրջափակումից դուրս բերելու համար, ու այդ ժամանակ կապը կտրվում է։ Ես պատկերացնում եմ, որ այդ ընթացքում իրենք էլ են ընկնում շրջափակման մեջ, երևի թե մարտի են բռնվում ու զոհվում․․․ Նարեկն այդ քայլին գնաց հանուն հայրենիքի, ինքը շատ էր սիրում հայրենիքը, ընկերներին, իր մեջ միշտ հայրենիքն էր․․․»։

Նարեկի հայրը տանը՝ որդու համար առանձնացված անկյունում, կողք կողքի դասավորել է որդու իրերը․

«Սա Նարեկի հեռախոսն է եղել, իր գրպանում՝ ապակին կոտրված, մյուս հեռախոսը չկա, չեն գտել։ Սա իր խաչն է, միշտ եղել է վզից կախված։ Վրան գրել է՝ «պապ», «մամ», 2 խաչն էլ իր գրպանից են հանել՝ հեռախոսի հետ միասին»։

Նարեկի հետ նույն դիրքերում են եղել  Տիգրան Սահակյանը և Հակոբ Օհանյանը, երկուսն էլ՝ պայմանագրային զինծառայողներ.

«Հոկտեմբերի 8-ին մեզ ասացին, որ առավոտ շուտ գնում եք Ղարաբաղ, հոկտեմբերի 9-ին, առավոտ ժամը 9-ին հասել ենք Հադրութ՝ Կարմիր շուկա։ Նարեկը հա շեշտում էր՝ պիտի կռվենք, պիտի հաղթենք․․․ Ինքը որպես մարդ՝ ամենալավն էր, որպես ընկեր՝ խոսք չկա, որ մեկին էլ հարցնենք, միայն դա կասի»։

«Նարեկը շատ լավ ընկեր էր, Նարեկը շատ լավ մարդ էր, շատ լավ զինվոր էր, Նարեկի հետ շփվելը հաճելի էր բոլորին։ Նվիրված էր ամեն ինչին՝ իր ընկերներին, աշխատանքին, իր ընտանիքին ամենակարևորը․․․ Քառօրյային մասնակցել էր, ասում էր՝ եթե պատերազմ սկսվի՝ նորից պետք է մասնակցեմ, անընդհատ սովորում էր, անընդհատ կարդում էր, ասում էր՝ որ մի բան իմանամ, որ իմ զենքին կարողանամ տիրապետել, որ ոչ մեըկ մեր հողերը չկարողանա վերցնի․․․ Հակառակորդի դիրքերով, իր զենքով, ամեն ինչ սովորում էր»։

Խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան ԱՄՆ–ում ուղղաթիռներ են բախվել. կա 3 զոհ Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբԻնչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականինՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր ԱվետիսյանԼույս չի լինելու Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար «Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Այսօր մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը․ ծանրամարտի ԱԱ Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ Ստյուարտը Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել Երկրներ, որոնք այս տարի գազ չեն ունենաԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարում Կանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը Ալիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքները Ժողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԱմիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը Forbes-ի հատուկ հրապարակման շրջանակում անդրադարձել է կայուն ֆինանսավորման դերինԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել ԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումՆոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnր