Երևան, 17.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Աղետաբեր իշխանությունն արդեն հենարան չունի». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստը» ռազմական փորձագետ Դավիթ Ջամալ յանի հետ զրուցել է արտաքին ու ներքին մի շարք մարտահրավերների, վտանգների և ունեցած հնարավորությունների մասին:

Մեր աչքի առաջ «Մեծ Թուրանի» ռեինկարնացիան է

«Առաջին հերթին պետք է ֆիքսենք հետևյալը. այս իշխանությունը եկել է լուծելու թուրք-ադրբեջանական տանդեմի և այդ տանդեմին աջակցող, նրան սատարող աշխարհաքաղաքական կենտրոնների համար շատ կարևոր մի խնդիր: Առաջին՝ Արցախի, ապա նաև Սյունիքի օկուպացիայի միջոցով Թուրքիա-Ադրբեջան հուսալի տարածական կապ ապահովել՝ այդկերպ մեկուսացնել Իրանը հյուսիսից: Բացի այդ, հնարավորինս թուլացնել, իսկ հնարավորության դեպքում ուղղակի դուրս մղել ռուսական գործոնը Հայաստանից՝ այդկերպ ստեղծելով պլացդարմ՝ Հյուսիսային Կովկասին հարվածելու համար: Մեր աչքի առաջ «Մեծ Թուրանի» ռեինկարնացիան է, ու այն ոչ միայն մեր դեմ է, այլև «Մեծ Թուրանով» Ռուսաստանին, Իրանին ու Չինաստանին հարվածելու շատ մեծ աշխարհաքաղաքական ծրագիր կա, որի ճանապարհին մենք միշտ խոչընդոտ ենք եղել ու հիմա էլ կանք:

Այդ խոչընդոտը պետք էր վերացնել. շատ «գեղեցիկ» ձևով, աշխարհին ինտեգրվելու, խաղաղություն հաստատելու, բարեկեցիկ կյանքի հեռանկարով տարիներ շարունակ փորձեցին հիմնավորել հայրենիքը հանձնելու գաղափարը, բայց չստացվեց»,-ասաց Դ. Ջամալյանը՝ շեշտելով, որ տարիներ շարունակ որոշ շրջանակներ այդ թեզն առաջ տարան, բայց այն այդպես էլ միս ու արյուն չստացավ: «Բայց գնացին խորամանկ ճանապարհով. մանկուրտների մի թիմ բերեցին, որոնց անձնային կայացման գործընթացը սորոսական, ուլտրալիբերալ այլ կենտրոնների ծրագրերին մասնակցելով էր անցել: Եվ, ամենակարևորը, գտնվեց մեկը, որը կարողացավ վարպետորեն խաղալ. «Արցախը Հայաստան է և վերջ», «Կեցցե Արցախը» քողարկված հայրենասիրական լոզունգներով մոլորեցրեց հայաստանյան հանրությանը: Նախկինում առկա խնդիրները «չոփը գերան սարքելու» տրամաբանությամբ ուռճացված ներկայացնելով՝ եկավ ու նենգաբար կյանքի կոչեց այն ծրագիրը, որը հայ հանրությունը մերժում էր տասնամյակներ շարունակ:

Ու արդեն 2018 թ.-ին էր հստակ, որ այս մարդիկ գալիս են այս ծրագիրը կյանքի կոչելու համար, որովհետև եթե նայում էինք, թե ովքեր են շրջապատում Փաշինյանին, հասկանալի էր, որ այս մարդիկ անհայրենիք են, այս մարդկանց ուղեղները բոլորովին այլ կերպ է կոդավորված:Շատ հնարամիտ ու մանիպուլ յատիվ հնարքներ կիրառելով՝ Ն. Փաշինյանին հաջողվեց այդ աշխարհաքաղաքական մեծ սցենարի՝ իրեն հատկացված արարը կյանքի կոչել: Ամենավերջին պահին կատարյալ աղետից մեզ փրկեց մեր դաշնակից Ռուսաստանը: Փրկել բառը միտումնավոր եմ ասում, որովհետև եթե վերջին պահին չլիներ այդ հատուկ միջամտությունը, մենք ոչ միայն Արցախը, այլև առնվազն Սյունիքի հարավը կկորցնեինք»,-նշեց մեր զրուցակիցը:

Կենսունակության ռեսուրս չունենք

Դ. Ջամալյանի խոսքով, առանց Արցախի՝ սահմանադրորեն ամրագրված 12 հազար քմ տարածքի, հայոց պետականությունը կենսունակ լինել չի կարող. «Նախիջևանի հետ հուսալի տարածական կապ ստեղծելն Ադրբեջանի, թուրքական աշխարհի և այդ թուրքական աշխարհին սատարող աշխարհաքաղաքական ուժերի նպատակներից մեկն է: Քանի դեռ այդ նպատակը կա՝ մենք չենք կարող խոսել հուսալի խաղաղության մասին անգամ այն պարագայում, եթե Արցախի հարավը զիջելու լինեինք նույնիսկ Արցախի կարգավիճակի դիմաց: Միևնույն է, հեռանկարում մի պատրվակ օգտագործելով՝ այդ ուժերը փորձելու էին Սյունիքի օկուպացիայի միջոցով հուսալի տարածական կապ ստեղծել: Սա հաշվի առնելով՝ մնում եմ «ոչ մի թիզ հող» կոնցեպտի կողմնակիցը: Ունենալով մոտ 150 կմ հուսալի լայնությամբ անջրպետ Ադրբեջանի և Նախիջևանի միջև՝ միայն այդ պարագայում կարող էինք խոսել հայոց պետականության կենսունակության մասին, որովհետև այդ կերպ հուսալի կապ էր ապահովվում նաև Իրանի հետ: Այս պահին այդ կենսունակության ռեսուրսը չունենք:

Արցախը գոյատևում է ռուսական խաղաղապահ առաքելության շնորհիվ: Հարվածի տակ է Սյունիքը, հայոց պետականությունը կոլապսի մեջ է, ինչն աննորմալ իրավիճակ է: Նման իրավիճակում հայոց պետականությունը չի կարող կենսունակ լինել: Եթե նախկինում մեր պետականության կենսունակության առաջին երաշխիքն Արցախի սահմանադրորեն ամրագրված տարածքն էր, մեր բանակն ու հետո նոր դաշինքը ՌԴ-ի հետ, ապա այսօր մեր պետականության երաշխավորը ռուսական կողմն է:

Այս կապիտուլյանտը չեզոքացրել է առաջին երկու գործոնները, միակ հույսը մնացել է ռուսական կողմի առաքելությունը, դիրքորոշումն առ այն, որ այստեղ պետք է Հայաստան լինի»: Փորձագետի համոզմամբ, եթե պետականակենտրոն իշխանություն լիներ, այս պատերազմը չէր սկսվի. «Իսկ եթե անգամ ռազմական գործողությունների փորձ լիներ, շատ արագ Արցախի պետական սահմանի ագրեսիան կկասեցվեր, երրորդ անգամ կհաստատվեր Արցախի պետական սահմանը և, ըստ ամենայնի, ռուս խաղաղապահները կտեղակայվեին սեպտեմբերի 27-ի դրությամբ առկա սահմաններին: Սա չի արվել, իսկ հիմա աղետի առջև ենք, հայոց պետականությունը կենսունակ չէ, և այս պայմաններում պետք է առաջին հերթին մտածել իշխանությունը փոխելու մասին, որից հետո, պետականակենտրոն իշխանության պայմաններում, մտածել բնական դաշնակիցների, բարեկամների հետ հարաբերությունները շատ արագ բարելավելու ու համատեղ ուժերով իրավիճակը շտկելու, Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու մասին, ինչը միանգամայն իրատեսական է»:

Երեք խնդիր

Մեր զրուցակիցը նշեց, որ, ամեն դեպքում, լավատեսորեն է տրամադրված՝ հաշվի առնելով հատկապես վերջին օրերի իրադարձությունները. «Հասարակությունն արթնանում է, հանրության մոլորեցման արդյունք հանդիսացող աղետաբեր իշխանությունն այսօր արդեն հենարան չունի, որովհետև հանրության իմունիտետն արդեն սկսել է աշխատել: Այդ խզբզանքին շրջապատող թիմ կոչեցյալից հնչող սպառնալիքներն էլ պարզապես խեղկատակություն են հիշեցնում: Մարդկանց ոչնչով չես վախեցնի: Ակնհայտ է, որ այս խեղկատակներին, դավաճաններին, կապիտուլ յանտներին քիչ է մնացել»: Անդրադառնալով ընթացիկ զարգացումներին՝ Դ. Ջամալ յանը մի քանի դիտարկում արեց. «Ի՞նչ է անում գերագույն կապիտուլ յանտը. աջ ու ձախ հարցազրույցներ տվել է ու տալու է՝ փորձելով կեղծ օրակարգ ձևավորել: Բայց ուզում եմ հասկանանք, թե դրանով ինչ խնդիր է լուծում: Առաջին խնդիրը շրջանառության մեջ թեմա գցելն է՝ մարդկանց ուշադրությունը շեղելու նպատակով:

Երկրորդ՝ շատ կարևոր խնդիր ունի, որը մինչև վերջ պետք է հասցնի: Խոսքը հակառուսականության տարածման, ռուսական գործոնի հանդեպ ատելություն սերմանելու մասին է: Դաշնակցի հանդեպ անվստահության ու ատելության քարոզը, որը քողարկված տեսք ունի, պետք է ավարտին հասցնի: «Իսկանդերի» հետ կապված անհեթեթությունն այդ նպատակն ուներ: Երրորդ խնդիրը սեփական մեղքն այլոց վրա բարդելը, պատասխանատվությունից խուսափելն է: Բայց չի հաջողվելու: Միևնույն ժամանակ, ձերբակալում, կալանավորում է մարդկանց, որոնք տարիներ շարունակ մարտական խնդիր են լուծել ինֆորմացիոն ճակատում, հակազդել են ադրբեջանական քարոզչությանը, ինչի շնորհիվ տարբեր լսարաններում հայանպաստ թեզեր ենք ունեցել: Մարդիկ, որոնք ինֆորմացիոն անվտանգության առաջամարտիկներն են եղել, այսօր թիրախ են դարձել, այն էլ ռասայական, կրոնական և ազգային ատելություն սերմանելու հատկանիշներ պարունակող հոդվածով:

Այս ամենը հուշում է ոչ թե հայաստանակենտրոն, այլ թրքահաճո իշխանության մասին, բայց այդ ձերբակալություններն էլ ոչինչ չեն տալու»: Դավիթ Ջամալ յանը համոզված է՝ շատ շուտով պետականակենտրոն իշխանություն ենք ունենալու. «Այն աշխարհաքաղաքական գործոնները, որոնք առկա էին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի առաջին օրերին և որոնք մեզ թույլ կտային հաղթել պատերազմում, առկա են նաև հիմա: Թուրքիան իր ահաբեկչական ստրուկտուրաներն է ներմուծել Ադրբեջան, այնտեղ ռազմաբազա է տեղակայում: Սա մարտահրավեր է Ռուսաստանին: Կենսունակ հայոց պետականությունը, կենսունակ Արցախը բարեկամներին և դաշնակիցներին ձեռնտու է իր մինչպատերազմյան սահմաններում:

Վստահ եմ, որ կարող ենք վերադարձնել մեր հայրենիքը, որի բոլոր աշխարհաքաղաքական նախադրյալները կան: Իսկ այն, ինչ պետք էր անել հաղթանակի համար, չի արվել, որովհետև խաղարկվել է բանակը պարտության մատնելով Արցախը հանձնելու սցենարը: Բայց իշխանափոխությունից, պետականակենտրոն իշխանության վերադարձից հետո այն ամենը, ինչ չի օգտագործել նախորդ իշխանությունը, կօգտագործի նորն ու կունենանք ազատագրված հայրենիք»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի թենիսի հավաքականը հաղթել է Ադրբեջանին Կանանց աշխարհի թիմային գավաթի 3-րդ ենթախմբի առաջին տուրում Ինձ հիմքեր են պետք, մասնակցեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՆոր տոն օգոստոսի 11-ին․ ինչ է առաջարկվել Ձերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ) ՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծությունԱՄՆ-ը ցանկանում է այսօր հրապարակել Իրանի հետ հուշագրի տեքստը. Վենս Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՍտոկհոլմի արբիտրաժը առայժմ կքննարկի միայն իրավասության և ընթացակարգային հարցերը․ ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները «Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու». Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Սամվել Կարապետյանի հայտարարությունըՈւկրաինայի ԶՈւ-ն ԱԹՍ-ով hարվածել է Բելառուսի մանկական ֆուտբոլային թիմի ավտոբուսին. կան վիրավnրներ Բուլղարիան դեմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին Փամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7 տարեկան աղջնակի մարմինը Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանՁերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ) Վարորդական իրավունքից զրկվածներին մեկ անգամ ենք հնարավորություն տալու այն վերականգնել Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր ԿամենդատյանԳործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն ՄանվելյանԱյսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա ՍողոմոնյանԵրեխան ծառերի ու արմատների տակ էր․ նոր մանրամասներՍտոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը «Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. Առողջապահության նախարարություն ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված Գագարինում բացվել է 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներին նվիրված պուրակ Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Գագիկ Համբարյան Ուղիղ միացում՝ ԿԸՀ-իցԱդրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը Մահապատժի՛ ենթարկել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վաճառողներին. Խաչիկ ԱսրյանԱմբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասինՉենք կարող խոսել նախաքննական գաղտնիքի մասին, քանի որ ձայնագրությունը հանրայնացվել է․ Արամ Վարդևանյան Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու շեմը բավական ցածր է, ԿԸՀ-ի որոշումն էլ ընկալելի չէ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Փաշինյանի վիճակը էնքան վատ է, որ․․․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Իրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին (տեսանյութ) Գնում ենք Վաղարշյանի Քննչական, հո չե՞մ թողնելու իրենց մասկի-շոուն ապահովեն. Դավիթ Ղազինյան «Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել Գործը իշխանության վախերի մասն է. Դավիթ Ղազինյան Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել Նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի. Արամ Վարդևանյանը՝ Դավիթ Ղազինյանի գործի մասին Իսրայելը մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին «Որևէ մեկին գումար չեմ տվել»․ Դավիթ Ղազինյանը՝ քրեական վարույթի մասին Ենթադրում եմ՝ կկալանավորվեմ, պրոցես է, բոլորս էլ պատրաստ ենք, ամեն ինչ շատ լավ է. Դավիթ Ղազինյան ԿԸՀ-ն քննում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Դավիթ Ղազինյանի մասով ձայնագրությունը լսել եք, խոսքը գնում է լրիվ այլ՝ 3-րդ անձի մասին․ Վարդևանյան Ինչ պետք է իմանալ Հայաստանի վարար գետերի մասինBrent տեսակի նավթի գինը 78 դոլարից իջել է մարտի 2-ից ի վեր առաջին անգամ Երկար ժամանակով ջուր չի լինելու Ինչ փոխաժեք է սահմանվել այսօր Ֆրանսիայի հրապարակում բախվել են «Range Rover»-ը և «Honda» մոպեդը