Բելառուս գիտնականները ցանկանում են Երկիրը փրկել կլոնավորված ծառերի օգնությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուս գիտնականներն աշխատում են կլոնավորված ծառերի օգնությամբ Երկիրը փրկելու նախագծի ուղղությամբ: Ըստ NTV-ի, կլոնները տնկվել են այգիներում, իսկ առաջիկայում կտեղափոխվեն անտառներ:
Մասնագետները պնդում են, որ սնուցվող միջավայրում եղեւնի աճեցնել, իսկ հետո դրանք բազմացնել հաջողվել է միայն իրենց ու կանադացիներին: Արդեն մի քանի անգամ Ռուսաստանից գործընկերները ժամանել են՝ փորձ ձեռք բերելու:
Գենետիկայի մասնագետների խոսքով, կլոնավորված պուրակները, թերեւս, կլիմայական գլոբալ փոփոխությունների պայմաններում մեր մոլորակի թոքերը փրկելու միակ հնարավորությունն են: Ընդ որում, այս ծառերին չեն վախեցնում ո՛չ հիվանդությունները, ո՛չ վնասատուները: Գիտնականները հավատում են, որ կլոնավորված ծառերը կօգնեն հաղթահարել գլոբալ ջերմացումը: Բայց մինչ այդ, բնապահպանները քննադատության են ենթարկել նախագիծը:



