Երևան, 17.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Թուրքիայի ԱԳՆ-ն փաստացի հայտարարեց, որ Նիկոլն իրենցն է». Անդրանիկ Թևանյան

ՎԻԴԵՈ

«Մեր բանակն Արցախյան պատերազմի ժամանակ ունեցել է 4 ճակատ, 4 թշնամի՝ Ադրբեջանը, Թուրքիան, Սիրիայից եկած վարձկանները և ամենանենգ թշնամին՝ Հայաստանի թիկունքից գործող թուրքական հինգերորդ շարասյունը»,- «Հայրենիքի փրկության շարժման»  բազմահազարանոց հավաքի ժամանակ հայտարարեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը:

Նա կոչ արեց հավաքվել ու մնալ Բաղրամյան պողոտայում այնքան, մինչև Նիկոլ Փաշինյանը չհեռանա կառավարության շենքից: Ըստ նրա՝ եթե մինչ օրս Հայաստանում կար մեկ վեճ՝ Նիկոլը կատարյալ հիմա՞ր է, թե՞ կատարյալ դավաճան, ապա այսօր Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը վերջնական կնիք դրեց Նիկոլի վրա՝ նրան աջակցելով և սպառնալով մեր Զինված ուժերին, թե նրանք իրավունք չունեն միջամտել ներքաղաքական խնդիրներին. «Թուրքիայի ԱԳՆ-ն փաստացի հայտարարեց, որ Նիկոլն իրենցն է, ուրեմն՝ Հայաստանն առանց թուրքի:

Ադրբեջանի ու Թուրքիայի խնդիրը շատ պարզ է. նրանք ֆինանսական և այլ աջակցություն են ցուցաբերում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը: Պատահական չէ, որ փետրվարի 23-ի օրով՝ սովետական տարիների Բանակի և հայրենիքի պաշտպանության օրով, Նիկոլին ուղարկեցին ՀՀ-ում գործող թուրքական կայք, և այդ կայքին ինքը բացառիկ հարցազրույց տվեց և հարձակվեց ռուսական զենքի դեմ՝ հայտարարելով, որ դա անորակ զենք է: Հայաստանի իշխանությունը բռնազավթված է սորոսաթուրքական ուժերի կողմից. թուրքերին ասում ենք՝ ո՛չ:

Մենք այս պողոտայում մնալու ենք այնքան ժամանակ, մինչև որ թուրքական հինգերորդ շարասյանը չվռնդեն կառավարության շենքից:

Այդ ստահակը հայտարարել է, որ դադարեցնելու է թավիշը, որ քաղաքական ձերբակալությունների է գնալու.  ինքը մենակ է, մենակ է, մենակ է, հետևաբար՝ այն բաժանումները, որ արվում հայ ժողովրդի համար՝ սև-սպիտակ և այլն,  մենք հիմա ունենք մեկ բաժանում՝ կա՝ թուրքի ծառա Նիկոլ և իր մանկլավիկներ, և կա՝ հայ ժողովուրդ, Հայաստան և Արցախ:

Ես 2018 թվականից զգուշացնում էի, որ Նիկոլը պատերազմ է սադրում, որ տապալում է բանակցային գործընթացը, և զգուշացնում էի, որ սրանք կապիտուլյացիայի են տանելու Հայաստանն ու Արցախը: Ցավոք սրտի, իմ կանխատեսումներն իրականություն դարձան: Ես հիմա զգուշացնում եմ բոլորիդ՝ մենք շատ քիչ ժամանակ ունենք. Թուրքիան պատահական չի իրար խառնվել և ատամներով պաշտպանում  Նիկոլին. Հայաստանը սկսելու են մասնատել և առաջինը գցելու են Սյունիքին, եթե  մինչև այդ չվռնդենք այդ թուրքի ծառային»:

ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան «Լանս»-ը՝ Ֆրանսիայի Սուպերգավաթի հաղթող Ոչ նպաստ, ոչ խնամք. ինչպես է միայնակ տարեցը մնում համակարգից դուրս. Հրայր ԿամենդատյանԼճում լողանալուց հետո վիրուս են ձեռք բերել․ ինչ վտանգավոր վիրուս է թաքնված լճումԻրանը կարծում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ջանքերը՝ hրադադար հաստատելու ուղղությամբ, ուղղված են մшրտական գործողությունների նոր փուլին նախապատրաստվելուն. WSJ Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Տիգրան Աբրահամյան Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Ոսկանյան․ Բաքվի վարչախումբը պահում է հայ պատանդների, իսկ նրա «մասնագետները» որոշումներ են կայացնում Հայաստանում Հայտնի են Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերը Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համարԻրանում պատրաստվում են Ալի Խամենեի հուղարկավորության 40-րդ օրվան. արարողությունները կանցկացնի Մոջթաբա Խամենեին Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը Պոդոլսկի «Wildberries»-ի պահեստում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի ընկնելուց հետո (տեսանյութ) Հայաստանը գլխավորել է այն երկրների ցանկը, որոնք ամենից հաճախ են հաճելիորեն զարմացնում ռուսաստանցի զբոսաշրջիկներինՆԱՏՕ-ում կարծում են, որ Ռումինիայի օդային տարածքում խոցված անօդաչուն ռուսաստանյան է ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Axios․ ԻՀՊԿ-ն գաղտնի կապուղու միջոցով ԱՄՆ-ին հավաստիացրել է Իրանի հետ բանակցություններին աջակցելու մասին Իրանում՝ յուրաքանչյուր ամերիկացի զինվորականի համար, 30 հազար դոլար են խոստացել Բարսելոնայում վստահ են՝ Կանսելուն օրեր անց կմիանա թիմին Իրանում մահապատժի է ենթարկվել յոթ ոստիկանի դիտավորյալ վրաերթի ենթարկած տղամարդը Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան Վրաստանում բացահայտել են օտարերկրացիներին խաբելու սխեմա. ձերբակալվածների թվում Թուրքիայի քաղաքացի կա Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով զոhեր կան Լիլիթ Մկրտչյանը առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Summer Prague Open 2026»-ի կանանց պայքարում Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ «Փյունիկ»-«Սարդարապատ» հանդիպումը հետաձգվել է Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զnհվել Ուկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին Մեսսին վրիպեց 11-մետրանոցից. «Ինտեր Մայամի»-ն խոշոր հաշվով զիջեց ՄԼՍ-ի առաջատարին Կանանց մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտnւք` «Զվարթնոց» օդանավակայանում Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող hարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան «Սլովանը» խոշոր հաշվով հաղթանակ է տարել, Բարսեղյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿՍանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր ԿամենդատյանԻնչ եղանակ կլինի առաջիկայում Ամերիկյան հետախուզության հավաքագրած տեղեկություններն ու քարտեզները Երևանի ԿԱՆԱԶ ալյումինի գործարանի մասին Ջրհեղեղներ՝ ԱՄՆ Ինդիանա նահանգում, կան զnհեր Կոլումբիայի նոր նախագահը Թրամփին խնդրել է երկրաշարժից հետո ժամանակավորապես չեղարկել մաքսատուրքերը 17 անընդմեջ հաղթանակ. Մախաչևը պաշտպանեց տիտղոսը Իրանը դեռ որոշում չի ընդունել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ․ Արաղչի Իտալիայում հայտնաբերվել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված նկարները Մեր կոմֆորտային ամառը շարունակվում է. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրանի հետ պատերազմի նպատակները փոխվում են․ ԱՄՆ-ն այժմ առաջին տեղում է դնում էներգակիրների գները – CNN ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում Ջուր չի լինի մինչեւ 15:00-ն Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 51-ի Թրամփը խոստում է տվել F-35-երի վերաբերյալ և սպասում ենք կատարմանը. Էրդողան Տան նկուղի պատի մեջ հայտնաբերվել են 9 միլիոն եվրոյի ոսկե ձուլակտորներ և մետաղադրամներ