Լեդի Գագայի շներին խնամող տղամարդուն փողոցում ծանր վիրավորել են
ԼԱՅՖԵրգչուհի Լեդի Գագայի շներին զբոսանքի տանող Ռայան Ֆիշերը ծանր վիրավորվել է Լոս Անջելեսի փողոցում՝ կրծքին չորս կրակոցով, հաղորդում է Daily Mail-ը:
Երկու հարձակվող անձինք սեւամորթ են եղել, կրել են գլխարկներ։ Նրանք գողացել են ֆրանսիական երեք բուլդոգներից երկուսին՝ Կոջիին եւ Գուստավոյին: Երրորդ շունը՝ Միսս Ասիան, հայտնաբերվել է ոստիկանության կողմից: Հարձակվողները դեպքի վայրից հեռացել են ավտոմեքենայով։
Ֆիշերին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։
Տղամարդը հոգ է տարել երգչուհու շների մասին Իտալիա կատարած այցի ժամանակ։
Ավելի վաղ Քանյե Ուեսթի լեյբլի մասնակիցներից մեկը եւս պատմել էր հարձակման մասին։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
4
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



