«Նուրբ». Տաթեւ Հովակիմյանի լուսանկարը
ՖՈՏՈԴերասանուհի Տաթեւ Հովակիմյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարներում դերասանուհին միջին երկարության շրջազգեստ է կրում, որը համադրել է հուդիի հետ։ Դերասանուհին արձակել է ուղիղ հարդարված մազերը, կերպարն ամբողջացրել փոքրիկ պայուսակով։ «Հինգ թերթիկ ունեցող յասամանը երջանկության, հաջողության ու իսկական սիրո խորհրդանիշն է։ Սի Մուրոն»,- հրապարակումը մակագրել է նա։ Հետեւորդները նրան հաճոյախոսություններ են գրել. «Սիրուն ու նուրբ»։
Օրերս տեղադրված կադրերում դերասանուհին բաց գույնի շրջազգեստ էր կրում, բլուզ, որը համադրել էր պիջակի հետ։ Տաթեւը երկարաճիտ կոշիկներ էր ընտրել, կերպարն ամբողջացրել աքսեսուարները։ Լուսանկարները, որոնք արվել են Երեւանի կենտրոնում, Տաթեւ հետեւյալ կերպ էր մեկնաբանել. «Գարուն է գալիս»։