Վարչապետի աշխատակազմը ԳՇ պետին ազատելու հարցով ՀՀ նախագահից առարկություն չի ստացել․ խոսնակ
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ վարչապետի աշխատակազմը զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առարկություններ Հանրապետության նախագահի աշխատակազմից չի ստացել։ «Սիվիլնեթ»-ին ասել է վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։
Ավելի վաղ լրատվամիջոցներում լուր էր տարածվել, որ նախագահը առարկություն է հայտնել՝ Գասպարյանին ազատելու՝ վարչապետի միջնորդության հարցում։
ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն փետրվարի 25-ին հայտարարություն էր տարածել՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարությունը որակել է «ռազմական հեղաշրջման փորձ» և տեղեկացրել, որ ազատել է ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ու նրա տեղակալ Տիրան Խաչատրյանին։
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
3
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



