Ճապոնացիներն անօդաչու թռչող սարքերի որսորդ-դրոն են ստեղծել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնացի մասնագետներն անօդաչու թռչող սարքերի որսորդ-դրոն են ստեղծել:
Ըստ Mobiledevice-ը, սուպեր-սարքը ստեղծվել է Տոկիոյի իրավապահների պատվերով եւ մինչեւ Ամանոր այն արդեն մարտական հերթապահության կանցնի: Որսորդ-դրոնի խնդիրը մասնավոր կամ չթույլատրված, օրինակ՝ օդանավակայանի տարածք մտած անօդաչու թռչող սարքերը որսալն է:
Ճապոնացիները մտադիր են այդպիսի որսորդների մի ամբողջ խումբ ստեղծել: Սարքի մշակման գաղափարն առաջացել է գարնանը, երբ Ճապոնիայի վարչապետի տան տանիքին ռադիոակտիվ ավազով բեռնավորված թռչող սարք է հայտնաբերվել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում
5
33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով



