Երևան, 01.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Սրանից ավելի մեծ ազդանշան դժվար է գտնել, թե ում է ձեռնտու 2018 թ. իշխանափոխությունը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախօրեին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարեց կառավարության և վարչապետի հրաժարականը պահանջելու մասին: Նիկոլ Փաշինյանը հայտարարությունը որակեց որպես «ռազմական հեղաշրջման փորձ»՝ իր աջակիցներին հրավիրելով հանրահավաքի: Ընդդիմությունը հայտարարեց բանակի կողքին լինելու մասին ու իր հրավիրած հանրահավաքից հետո վրաններ տեղադրեց Բաղրամյան պողոտայում: Անդրադառնալով նախ ՀՀ ԶՈւ ԳՇ հայտարարությանը՝ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը «Փաստի» հետ զրույցում ընդգծեց՝ պնդումները, թե ԶՈւ գլխավոր շտաբը ռազմական հեղաշրջում է անում, չեն համապատասխանում իրականությանը:

«Երբ հայտարարվում է, թե սա ռազմական հեղաշրջման փորձ է, դա ավելի շատ նման հայտարարություններ անողների վախերի մասին է վկայում. ռազմական հեղաշրջման փորձի առնվազն մի բաղադրիչի մասին կնշեմ. այն է՝ զինվորականները գործողություններ են իրականացնում, որոնցով մեկուսացնում են այն անձին, որի գործունեությունը վտանգավոր են համարում պետության անվտանգության տեսանկյունից: Իսկ ինչ տեսանք նախօրեին: Գլխավոր շտաբը և կորպուսի հրամանատարները, գլոբալ առումով, իրենց քաղաքացիական դիրքորոշումը հայտնեցին առ այն, որ քաղաքացի Փաշինյանի գործողությունները հանգեցրել են մի վտանգավոր հանգրվանի, որը սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ինքնիշխանությանը: Մենք տեսնում ենք, որ առնվազն գոնե մինչ այս պահը (հարցազրույցն արվել է փետրվարի 26-ի առավոտյան-խմբ.) իրենք որևիցե այլ գործողություն չեն իրականացրել: Երկրորդ՝ մի կարևոր հանգամանք ընդգծենք. օրեր առաջ մենք տեսանք, թե ինչպես մեր երկրի անվտանգության ապահովման հարցում կարևոր 5-10 պաշտոնյաներից մեկը խոսեց ժողովրդի վրա կրակելու մասին»,- ասաց նա՝ շեշտելով, որ ԳՇ-ի այս հայտարարությունը կարող ենք դիտարկել նաև ժողովրդի վրա կրակելու հնարավորության բացառման համատեքստում:

«Բացի այդ, նման հայտարարություն անելով՝ գլխավոր շտաբը լիակատար առումով գնդակը տեղափոխում է ընդդիմության դաշտ, որպեսզի ընդդիմությունը վերջիվերջո կարողանա ակտիվ քաղաքական գործողություններ գեներացնել՝ ստիպելով իշխանություններին օրինական ճանապարհով երկրում անցնցում իշխանափոխություն իրականացնել: Այսինքն, մեծ հաշվով, գլխավոր շտաբն առնվազն մինչ այս պահը ոչ թե հեղաշրջման փորձ է արել, այլ անցնցում կերպով իշխանափոխություն անելու հնարավորություն է ստեղծել»,-ասաց քաղաքագետը:

Իսկ թե ինչու հենց այս պահին նման հայտարարություն եղավ՝ հաշվի առնելով նաև պատերազմից հետո նման նախաձեռնության անհրաժեշտության կոչերը, քաղաքագետը նշեց, որ դեռ հնարավորություն կունենանք գեներալների բացատրությունը լսել. «Բացի այդ, գալիս է մի պահ, մի հանգրվան, երբ պետական համակարգում ներգրավված անձինք գիտակցում են, որ, ինչպես ասում են, այսպես այլևս հնարավոր չէ: Պետք է հաշվի առնել նաև պետական ինստիտուտներում ստատիկ բնույթ կրող համակարգը, որում աշխատում են պաշտոնյաները և որից մեծ դժվարությամբ են դուրս գալիս: Միգուցե ինչ-որ ներքին բաներ էլ եղան, որոնք ազդեցին այս որոշման վրա: Բայց, մեծ հաշվով, քանի Հայաստանի պետականությունն առկա է, ինձ թվում է՝ նման հայտարարությունն ուշացած չէ: Կրկին շեշտեմ, որ գնդակն ընդդիմության դաշտում է: Եթե այս պարագայում էլ իրենք չկարողանան համապատասխան համաժողովրդական շարժում գեներացնել, ըստ որի՝ իշխանություններն այլևս անցնցում հեռանալու այլընտրանքը չեն ունենա, այդ դեպքում մեր երկրի քաղաքական համակարգի, քաղաքական դաշտի ու քաղաքական վերնախավի առումով շատ լուրջ հետևություններ պետք է անենք: Բայց չշտապենք, տեսնենք ինչպես կզարգանան իրադարձությունները: Ամեն դեպքում, ԳՇ-ն ընդդիմությանը գործելու շատ մեծ հնարավորություն է տվել՝ ապահովագրելով, որ իշխանությունները չեն կրակի ժողովրդի վրա»:

Ինչ վերաբերում է իշխանության վերոնշյալ արձագանքին ու գործողություններին՝ քաղաքագետը նկատեց. «Հաշվի առնելով Փաշինյանի խառնվածքը՝ ինքն իրեն համահունչ է զգում ամբոխավարի կարգավիճակում: Ինքն իրեն ներդաշնակ է զգում ինչ-որ հանրահավաքների ժամանակ: Որո՞նք էին իր քաղաքական պայքարի հիմնական մեթոդները. իր ընտանեկան թերթով ապատեղեկատվություն տարածելը և ամբոխավարին վայել պահվածքը: Այս սխեմայից նա դուրս չեկավ անգամ այն բանից հետո, երբ փողոցից տեղափոխվեց կառավարական 1-ին շենք, և մինչ օրս ամբոխավարին վայել պահվածքն իր մոտ չի փոխվել: Բացի այդ, իրականում այլ գլոբալ ռեսուրս չի մնացել, քան ամբոխ, ինչ-որ մասսա հավաքելն ու 1/3-ով Հանրապետության հրապարակը լցնելն է»:

Հաշվի առնելով նախօրեին Ն. Փաշինյանի հանրահավաքին պետական համակարգի տարբեր ներկայացուցիչների առկայությունը՝ Բ. Մաթևոսյանը հավելեց. «Իրականում Փաշինյանի աջակիցները սահմանափակ քանակի մարդիկ են մնացել, և նա փորձում է հնարավորինս ակտիվ օգտագործել այդ հանգամանքը: Բայց եկեք նաև մի պարադոքսալ իրավիճակ ֆիքսենք: Փաստորեն, ԳՇ հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է որակել ընդամենը երկու կողմ. մեկը Նիկոլ Փաշինյանն է, մյուսը՝ Թուրքիան: Թուրքիայի արտգործնախարարի ու նախագահի մամուլի խոսնակի շուրթերով իրենք սա որակել են որպես ռազմական հեղաշրջման փորձ:

Այսինքն, ինչ ենք տեսնում, բացի ինչ-որ X քանակի սահմանափակ մարդկանցից, իրեն աջակցում է Թուրքիան: Սրանից ավելի մեծ ազդանշան, ավելի մեծ բացատրություն ու ավելի լավ ապացույց երևի դժվար է գտնել, թե ում է ձեռնտու 2018 թ. իշխանափոխությունը, ովքեր են այս մարդկանց բերել իշխանության, և իրենց առաքելությունը Հայաստանում արդյո՞ք ավարտված է, թե՞ ոչ: Եթե քաղաքական ընդդիմությունն այս իրավիճակում չկարողանա կապիտալիզացնել ստեղծված հնարավորությունը, ապա մենք շատ վատ իրավիճակի՝ իսկապես պետականության կորստի առջև ենք կանգնելու: Եթե, վերջիվերջո, ո՛չ քաղաքական վերնախավը, ո՛չ էլ ռազմական վերնախավը չկարողանան երկրի ներսում կողմնորոշվել՝ ինչ անել, ինչպես անել, որպեսզի երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը պահելու համար անցնցում իշխանափոխություն լինի, ապա այդ հանգամանքից կօգտվեն արտաքին ուժերը՝ ելնելով իրենց շահերից:

Եվ այստեղ գլոբալ առումով երկու սցենար կա. ռուսական և թուրքական արտաքին միջամտության: Պարզ է, որ այդ երկու սցենարներից մեզ համար ավելի ձեռնտու է ռուսական սցենարը: Ես վստահ եմ, որ Ռուսաստանը Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու անհրաժեշտ ռեսուրսն ունի, բայց մեզ համար օդ ու ջրի պես անհրաժեշտ է, որ այդ գործընթացները ներհայաստանյան լինեն: Իսկ թե Փաշինյանն ինչ կանի, ինչ չի անի, միևնույն է, նա պատմության և քաղաքական գործընթացների տեսանկյունից արդեն դուրս գրված անձնավորություն է: Մնում է պարզապես այս ամենը կապիտալիզացնել, և դա անեն ներհայաստանյան ուժերը»: Միևնույն ժամանակ, քաղաքագետը նկատեց, որ իշխանությունը խաղի մի կեղտոտ կանոն է դրել:

«Ասում են՝ քանի որ մենք 2018 թվականին հրապարակը լցնելով իշխանության եկանք, դուք հենց լցնեք հրապարակը, մենք տեսնենք, որ այն լցված է, այդ ժամանակ կարող եք ասել, որ սա հանրային պահանջ է: Մի կողմ դնենք հարցը՝ սա մառազմատիկ մոտեցում է, թե ոչ, սա մանիպուլ յացիա է, թե ոչ: Ամեն դեպքում, իրենց մոտեցումը սա է: Այլ պարագայում բնութագրում են որպես «էլիտար բունտ»:

Կամ ասում են՝ սա ոչ թե բանակի ցանկությունն է, այլ բանակի գեներալիտետի, իսկ մենք այնքան բարի ենք, որ իրենց աշխատավարձը բարձրացրել ենք՝ միաժամանակ չասելով, որ 5000 հոգու «Բայրաքթարների» տակ ուղարկեցին: Իրենք ասում են՝ կաթողիկոսները ժողովուրդ չեն, նախագահը ժողովուրդ չէ, ԳԱԱ-ն ժողովուրդ չէ: Իրենց ընկալման մեջ ժողովուրդն այն մասսան է, որը կարող է լցնել Հանրապետության հրապարակը»,- ասաց քաղաքագետը՝ նշելով, որ մեծ հաշվով, սա պարադոքսալ իրավիճակ է, բայց ընդդիմությունը պետք է կարողանա համաժողովրդական շարժում գեներացնել:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահարուհու մարմինը Կահիրեի օդանավակայանը սկսել է թվային վիզաների համակարգի փորձարկումը Ռուբիո. ԱՄՆ-Չինաստան հակամարտությունը աղետ կլինի ամբողջ աշխարհի համար ԱՄՆ ԶՈւ-ում նախազգուշացրել են Իրանի hարվածներից Իսրայելը պաշտպանելու համար nւժերի պակասի մասին․ WP Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր Ավետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Նեապոլում տեղի է ունեցել վերջին 40 տարվա ամենաnւժեղ երկրաշարժը․ կան տnւժածներ Եվրոպայում ծայրահեղ շոգը շարունակվում է, նոր անտառային հրդեհներ են բռնկվել Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 26-ի Արևմուտքի երկրները գնում են դեպի վերացnւմ. Մասկ Ինչ փոփոխություններ են կարող լինել նախադպրոցական կրթական ծրագրերով Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԻրանական Իսլամաբադ-է Ղարբ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել Եվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում, Չկալովկայի հարակից դաշտում հայտնաբերվել է մարմինՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Խnցվել է պատժամիջnցների տակ գտնվող ռուսական «Յանինա» կոնտեյներանավը․ Զելեսնկի Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Երևանում «Kia Forte»-ի ոչ սթափ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումՌուսաստանը զանգվածային hարված է հասցրել Կիևին, Մոսկվան հայտնում է 274 ուկրաինական ԱԹՍ խnցելու մասին Իտալիայում երկրաշարժի հետևանքով վիրավորվել է առնվազն 21 մարդ Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 1-ին Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը․ սակայն պայքարն առջևում է․ Սեյրան Օհանյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ»Ազատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանՓրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում՝ կանխելով հնարավոր վտանգը Խոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութՄարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի շեմը Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»Իշխանությունը երկիրը ներսից պայթեցնելnւ, հեղինակազրկելու և առավել խոցելի դարձնելու նպատակով անցել է քաղաքական հակառակnրդների ունեցվածքի խլմանը․ Աբրահամյան