Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ընկերներիս ցանկում կան տարբեր հայ երգիչներ, որոնք վստահ էի՝ չեն էլ արձագանքելու». Էմմա Ասատրյանը՝ իր աշակերտուհու կատարման մասին Նիկի Յանոֆսկու կարծիքի եւ հայկական երգարվեստում տիրող անճաշակության մասին

ԼԱՅՖ

Երգչուհի Էմմա Ասատրյանն օրերս կիսվեց Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի իր աշակերտուհու՝ 9-ամյա Սուսաննա Գրիգորյանի՝ «Flyin’ Home» ջազային ստեղծագործության անզուգական կատարմամբ, որը գրավել է նաեւ ջազային հայտնի երգչուհի Նիկի Յանոֆսկու ուշադրությունը: «Հրաշալի աշատանք է, շարունակիր նույն կերպ»՝ Սուսաննայի ինստագրամյան հրապարակման ներքո մեկնաբանել է երգչուհին՝ նաեւ իր էջի Story բաժնում կիսվել հայ աղջնակի կատարմամբ:

Սուսաննան մի քանի ամիս է, ինչ պարապում է Էմմայի մոտ: Ջազային երգչուհին առաձնահատուկ ոգեւորված է աշակերտուհու տաղանդով եւ ամեն օր նորը սովորելու ձգտումով ու կամեցողությամբ, միունեւյն ժամանակ՝ տխրում է՝ տեսնելով հայ հասարակության, մեդիայի եւ հայտնի կոլեգաների անտարբերությունը ճաշակով ու տաղանդավոր երեխաների նկատմամբ: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Էմման պատմել է Սուսիկի հետ իր աշխատանքի, խոսել հայկական շոու-բիզնեսում տիրող անճաշակության ու նախանձի, ինչպես նաեւ՝ այլեւս չստեղծագործելու եւ նոր տեսահոլովակներ չներկայացնելու պատճառների մասին:

«Սուսաննան շատ հետաքրքիր, համեստ, զուսպ, իսկապես, տաղանդավոր բալիկ է, որը, ի դեպ, ծնվել է երաժիշտների ընտանիքում: Մոտ երկու-երեք ամիս առաջ նրա տատիկը զանգահարեց ինձ, ասաց, որ շատ ուզում է, որ Սուսիկը գա ինձ մոտ վոկալ պարապելու, եւ երբ համաճարակային իրավիճակից հետո Սուսիկը եկավ, դասեր ունեցանք, եւ ես անմիջապես հասկացա, որ նրա արյան միջով է հոսում ջազ երաժշտությունը: Հենց առաջին ձայնավարժություններից հասկացա նրա ուղղությունը, ոճը, եւ թե ինչպես է զգում երաժշտությունը: Սկզբում շատ փակ էր, իր բնության շատ քիչ տոկոսն էր օգտագործում, եւ ես բացատրեցի նրան, որ ջազի մեջ, հատկապես, ազատությունն է կարեւոր, քանի որ եթե դասական երաժշտությունը երկնային երաժշտություն է, ջազայինը՝ մերկ հոգի է»,-պաստմեց երգչուհին՝ հավելելով, որ ընդամենը մի քանի զրույց է պահանջվել, որպեսզի աշակերտուհին ցույց դնի իր տաղանդի ամբողջ պոնտենցիալը:

«Հենց առաջին ստեղծագործությունը, որը ես հանձնարարեցի նրան սովորել, Անտոնիա Կառլոս Ջոբինի No More Blues-ն էր: Երբ նա հաջորդ դասին եկավ, շատ լարված էր երգում, որից հետո ունեցանք զրույց, այնուհետեւ նա նույն ստեղծագործությունն արդեն ուրիշ կերպ կատարեց: Առհասարակ, երբ ջազային ստեղծագործությունն ավարտվում է, նույն հարմոնիայի վրա սկսում են իմպրովիզ անել: Նա մեծ երաժիշտի նման՝ երգը վերջացրեց ու սկսեց սոլո երգել»:

Անդրադառնալով Սուսաննայի՝ «Flyin’ Home» կատարմանն ու Նիկի Յանոֆսկու կողմից նկատվելուն՝ Էմման նշեց.

«Սուսիկն այս շրջանում որոշ ժամանակով Դուբայում է, հիմա մեր դասերն առցանց ենք անում: Այնպես ստացվեց, որ երգը պարապելուց հետո նրա մայրիկին խնդրեցի, որ տեսաձայնագրի նրա կատարումն ու ուղարկի ինձ: Ես էլ ոգեւորվեցի ու տեղադրեցի իմ էջում: Սուսիկն էլ այն տեղադրեց իր ինստագրամյան էջում, որտեղ, ի տարբերություն մեր շատ հայ աստղերի (որոնք չգիտես՝ ինչպես, շատ աստղաբաշխական թվի հետեւորդներ են ունենում (ծիծաղում է)), նա մեծ թվեր չունի, պարզապես նշել էր Նիկի Յանոֆսկուն, եւ դրանից հետո Յանոֆսկին միանգամից մեկնաբանություն գրեց ու կատարումը տեղադրեց Instagram-ի Story բաժնում: Իհարկե, սա շշմելու բան էր, քանի որ Յանոֆսկին ելույթներ է ունենում Սթիվի Ուանդերի, Քուինսի Ջոնսի եւ այլ հանրահայտ երաժիշտների կողքին... Այնքան հետաքրքիր է՝ ինձ մոտ ընկերների ցանկում կան տարբեր տարիքի հայ երգիչներ՝ իմ տարիքի, կամ ինձանից փոքր, որոնք, որ նաեւ դասավանդում են, բայց վստահ էի, որ իրենք չեն էլ արձագանքնելու Սուսիկի կատարմանը, որովհետեւ համատարած նախանձ է տիրում: Սա ոչ իմ երգն էր, ոչ էլ ես էի երգում, եթե խնդիրն իմ մեջ է, այլ տաղանդավոր հայ բալիկ, որով կարելի է հպարտանալ: Բայց ուրախացա, որ գրել էին այն մարդիկ, որոնք ինքնահաստատված են, մնացածն արդեն գլոբալ խնդիր է՝ բնորոշ մեր ազգին»:

Խոսելով հայկական իրականության մեջ տարածվող երգերի ու երաժշտության մասին՝ Էմման հավելեց.

«Ամերիկայում էլ կան չափազանց վատ երգեր, վատ որակի երաժշտություն, դեգրադացնող բաներ եւ այլն, բայց այդ ամենի հետ մեկտեղ՝ կա նաեւ շատ որակյալը: Ինչո՞ւ են մեզ մոտ գլոբալ ասում՝ «Պահանջը դա է»: Եթե այս ամենը հսկվեր, անորակի հետ մեկտեղ այլ բաներ էլ ցուցադրվեր, որ ունկնդիրը տեսներ, լսեր, հաստատ չորը թացից կսկսեին տարբերել: Հիմա շատ անմակարդակ ու անորակ բաները դարձել են արժեքավոր, եւ այնքան փայլուն արտիստներ կան, որոնք Հայաստանում չեն գործում: Ուրախ եմ, որ Սուսիկն այստեղ չի սովորելու: Նա կսովորի դրսում, կվերադառնա, նոր իրեն կսկսեն գնահատել: Պարզ օրինակ բերեմ՝ երբ ես այստեղ էի եւ երգում էի Հայաստանում, ամեն ինչ բոլորի համար սովորական էր, բայց երբ գնացի Ավստրիա, սովորեցի այնտեղ, չեմ հիշում՝ կոնկրետ ովքեր, բայց գիտեին, որ եկել եմ Ավստրիայից, ինձ ներկայացնելուց ասում էին՝ «Էմման է, գիտե՞ք՝ ի՜նչ ֆանտաստիկ երգչուհի է, Ավստրիայում է սովորել»... Ես հասկացա, որ տվյալ մարդիկ ինձ չ՝էին էլ լսել, պարզապես, այն փաստը, որ ես Ավտրիայում եմ սովորել, նրանց մոտ այդ կարծիքն էր ձեւավորել: Այստեղ գրում են այն երգիչների մասին, որոնք պարզ չէ, թե ինչ են երգում, ուղղակի, ասես, «նորաձեւության» ետեւից են գնում: Իսկ այն, ինչի մասին գրում են, ձեւավորում է ճաշակ: Մանավանդ, որ այդ մարդիկ իրենց լուսանկարների կամ նորաձեւ հագուկապի շնորհիվ դարձել են հայտնի ու իրենք էլ են սկսել դասավանդել, կրթել սերունդին…

Ժամանակին մի փորձ է արվել երկու հղի կանանց հետ՝ մեկն անընդհատ դասական երաժշտություն է լսել, այցելել ցուցահանդեսներ, մյուսն արել է հակառակը, ու նրանց բալիկներն էլ ծնվել են տարբեր ճաշակներով՝ ըստ իրենց հրամցրածի»:

Էմմայի կարծիքով՝ կարեւոր է, որ տաղանդավոր լինելու հետ մեկտեղ՝ երեխաները չտրվեն գայթակղություններին.

«Սուսիկը, փառք Աստծո, չի տրվում գայթակղություններին, իսկ նրա տարիքում դրանք շատ վտանգավոր են: Ինքս երեք աշակերտներ եմ ունեցել, որոնք, գրեթե, նույն տարիքում հաջողություններ են գրանցել, մասնակցել «Մանկական Եվրատեսիլ»-ին՝ Դալիթան, Բեթթին, Մոնիկա Ավանեսյանը, որոնք, նույնպես, չեն փոխվել հայտնիության պատճառով: Սուսիկին առայժմ հետաքրքրում է միայն ուսումը, լավ երաժիշտների հետ շփումը: Կարծում եմ՝ նրա մոտ ճիշտ արժեքներ են ձեւավորվում: Մեր առաջիկա նպատակները շատ ավելին սովորելն է, տեխնիկաներին տիրապետելը, որովհետեւ ջազը շատ ավելի խորն է, քան՝ դրա մասին պատկերացումները: Կան նաեւ ընթացիկ մրցույթներ, օրինակ՝ այս պահին Իտալիայում, որտեղ որ մասնակցության հայտ ենք ներկայացրել, բայց ինչպես նշեցի՝ մեզ համար առաջնային է սովորելը: Ուրախ եմ, որ մեր իրականության մեջ կան այսպիսի բալիկներ, որոնք ձգտում են այլ բաների, ունեն շատ լավ արժեքներ»:

Տարիներ առաջ Էմման, պարբերաբար, հանդես էր գալիս նոր երգերով, ներկայացնում մեկը մյուսից հետաքրքիր տեսահոլովակներ, սակայն երկար ժամանակ է՝ երգչուհին չի ներկայանում նորություններով.  

«Այն, ինչի մասին խոսեցի, բնականավար, ազդել է իմ որոշման վրա, ես ուղղակի նպատակահարմար չեմ գտնում այդ առումով ինչ-որ բաներ անել: Երբ անընդհատ տեսնում եմ, թե ինչի մասին են այսօր գրում, ինչ երգեր են ծնվում, անգամ մուսաս է «մեռնում», իսկ ծախս անել այն երաժշտության համար, որը ես եմ սիրում, կարծում եմ՝ իմաստ չկա…

Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոց Իրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն առկա hակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում. Չինաստանի ԱԳՆ Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան Արագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանՈ՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Չինաստանը առգրավել է F-35 կործանիչի պահեստամասեր, որոնք հայտնվել էին Հոնկոնգում. Bloomberg Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 24-ի 08։00-ի դրությամբ Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»Լույս չի լինելու Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին 14 հազար տոմսից վաճառվել է 6 հազարը․ դատարկ տրիբունաների պատասխանատուն ո՞վ է «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել«Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Ռոստովի մարզում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էՕրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգները