Ոչ սթափ վիճակում վարելը առաջացնում է քրեական պատասխանատվություն․ ՃՈ-ն զգուշացնում է վարորդներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՃանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության խախտումների դեպքերի վերլուծությունը ցույց է տվել, որ դեռևս բավական շատ են այն դեպքերը, երբ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձինք տրանսպորտային միջոցը վարում են ոչ սթափ վիճակում։ Այս մասին հայտնում են ՃՈ-ից։
«ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելն առաջացնում է քրեական պատասխանատվություն։
Վարելու իրավունք չունեցող անձանց վերստին հորդորում ենք խուսափել տրանսպորտային միջոց վարելուց, հատկապես՝ ոչ սթափ վիճակում»,-նշված է հայտարարության մեջ։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



