Կաննում բացվել է ստորջրյա արվեստի անվճար թանգարան (լուսանկարներ)
ՄՇԱԿՈՒՅԹԿաննում ստորջրյա արվեստի նոր թանգարան է բացվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Lonely Planet-ը:
Թանգարանը Սենտ-Մարգերիտ կղզու մոտակայքում է: Ներկայացված է վեց քանդակ, որոնց բարձրությունը գրեթե երկու մետր է:
Քանդակները տեղաբնակների դիմանկարների են: Նրանցից են 80-ամյա ձկնորսը, տեղի դպրոցի իննամյա աշակերտը և այլք: Քանդակներից յուրաքանչյուրը 12 տոննա քաշ ունի:
Բրիտանացի նկարիչ Ջեյսոն Թեյլորից չորս տարի է պահանջվել հուշարձանները կերտելու համար: Քանդակները նրա առաջին գործերն են, որոնք տեղ են գտել Միջերկրական ծովում:


1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



