«Դիտվում է կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի կայուն աճ». Գևորգ Սիմոնյան
ԲԼՈԳՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը գրել է. «Վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի կայուն աճ:
Մասնավորապես ազատ ստացիոնար մահճակալների թիվը դինամիկ նվազում է: Այսպես` 26.02 դրությամբ ունեցել ենք 630 հոսպիտալացված բուժառու, իսկ արդեն 27.02 դրությամբ այդ թիվը 674 է (~ 7%):
Այսպիսով` անհրաժեշտություն է առաջացել նորից ծավալել կորոնավիրուսային բժշկական կենտրոններ: Հիշեցնեմ, որ ավելի վաղ հիվանդացության անկման ֆոնին շուրջ երեք տասնյակ կորոնավիրուսային ԲԿ-ներ կոնսերվացվել կամ վերապրոֆիլավորվել էին` գործող մնալով ընդամենը երկուսը»:
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



