Արագածոտնի մարզում Opel-ը, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում. կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:45-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 44-ամյա Հայկ Ավագյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, վթարի հետևանքով վարորդ Հ. Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:





1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



