Գվարդիոլան գերազանցել է Մոուրինյուի ցուցանիշը
ՍՊՈՐՏՇաբաթ օրը՝ փետրվարի 27-ին, Մանչեսթերում կայացավ Պրեմիեր լիգայի 2020/21 մրցաշրջանի 26-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի» – «Վեսթ Հեմ» հանդիպումը: Խաղն ավարտվեց Խոսեպ Գվարդիոլայի թիմի հաղթանակով ՝ 2:1 հաշվով:
Գվարդիոլայի համար այս հաղթանակը 200-րդն էր «քաղաքաբնակների» ղեկին: Այս ցուցանիշին հասնելու համար իսպանացի մասնագետը անցկացրել է 273 խաղ: Այսպիսով, նա գերազանցել է Ժոզե Մոուրինյուի ցուցանիշը, ով 309 խաղում է տարել Պրեմիեր լիգայի իր 200-րդ հաղթանակը:
Ավելացնում ենք, որ այս հաղթանակը 500-րդն էր Գվարդիոլայի համար: Նախկինում նա 179 հաղթանակ է տարել «Բարսելոնայի» ղեկին, իսկ 121 հաղթանակ՝ «Բավարիայի»:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



