«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբում ձերբակալությունները շարունակվում են
ՍՊՈՐՏ«Բարսելոնա» Ֆուտբոլային ակումբում ոստիկանության գործողությունները շարունակվում են։ Իրականացվել են ևս մի քանի ձերբակալություններ, հայտնում է Al Jazeera–ն՝ վկայակոչելով ոստիկանության մամուլի խոսնակին։
«Մենք այս պահին գործողություն ենք իրականացնում ֆինանսական հանցագործությունների բաժնի գործակալների հետ», - հայտնել է ոստիկանության խոսնակը՝ չնշելով կատարված ձերբակալությունների քանակն ու անձանց ինքնությունը:
Ոստիկանական գործողությունը տեղի է ունենում ակումբում նախագահական ընտրություններ անցկացնելուց մեկ շաբաթ առաջ:
Անցյալ տարվա հոկտեմբերին Խոսեպ Մարիա Բարտոմեուն տնօրենների խորհրդի հետ միասին հեռացել է ակումբի նախագահի պաշտոնից:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



