Բաղրամյան պողոտայում վրաերթի են ենթարկել երիտասարդ աղջկա, որը մահացել է հիվանդանոցում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ մարտի 1-ին, ժամը 20:20-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 31-ամյա Տիգրան Բոշյանը իր վարած Mercedes Տ400 մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում՝ նախկին Կամոյի դպրոցի հարեւանությամբ, վրաերթի է ենթարկել 20-25 տարեկան աղջիկ հետիոտնի: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երեւանի 1-03 շտապօգնություն եւ օգնել է բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



