«Ջաբհադ ան-Նուսրա»-ի առաջնորդը հայտնել է ԴԱԻՇ-ն ուժեղացնելու Էրդողանի ծրագրերի մասին. ԶԼՄ-ներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Ջաբհադ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Մուհամեդ ալ-Ջուլանին Orient News հեռուստաալիքին տված հարցազրույցում հաղորդել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի հյուսիսում մտադիր է ԴԱԻՇ-ի գրոհայինների համար «բուֆերային գոտի» ստեղծել:
Նրա խոսքով՝ Թուրքիայի ղեկավարի գործողությունների նպատակը ԴԱԻՇ խմբավորմանն օգնելն է, որը դրա շնորհիվ կարող է ամրապնդել իր դիրքերը Սիրիայի հյուսիսում:
Ծայրահեղական խմբավորման ղեկավարը նշել է, որ թեև Թուրքիան արևմտյան կոալիցիայի անդամ է, որը պայքարում է ԴԱԻՇ-ի դեմ, Անկարան գնդակոծում է քրդերի դիրքերը՝ ԴԱԻՇ-ի փոխարեն: Եվ դա, չնայած այն հանգամանքին, որ քրդական ձևավորումները հիմնական ուժերից մեկն են, որոնք պայքարում են ինքնահռչակ խալիֆայության դեմ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում
5
33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով



