Երևան, 18.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մաշի խանդի պատճառով շատ վեճեր են լինում»․ Մաշ Իսրայելյանի և Գարիկ Սաֆարյանի սիրո պատմությունն ու հարսանիքի նախապատրաստությունը

ԼԱՅՖ

Պատահական հանդիպումը ճակատագրական է եղել երգչուհի Մաշ Իսրայելյանի և դերասան Գարիկ Սաֆարյանի համար: Ասում են՝ ամուր ընկերությունը մի օր վերածվել է հեքիաթային սիրո, վերջերս զույգը նշանվեց, հիմա պատրաստվում է հարսանիքի: Գարիկն ու Մաշն իրենց ծանոթության պատմությունն ու հարաբերությունների մանրամասները վստահել են Tert.am Life-ին և լուսանկարվել մեր ֆոտոշարքում:

Թեև պատրաստվել էինք գարնանային գեղեցիկ ֆոտոշարքի, գարնան առաջին օրը եղանակը զարմացրեց առատ ձյունով։ Դա չխանգարեց, որովհետև թե՛ Գարիկը, թե՛ Մաշն իրենց կատակներով ստեղծում էին օրվա տրամադրությունը: Հենց այդպես հումորով էլ նրանք պատմեցին իրենց սիրո պատմությունը։

Մաշ. Ես ու Գարիկը ծանոթացել ենք 4 տարի առաջ: Երգահան Արման Անտոնյանի մոտ էի, երգ էինք պատրաստում, նա ասաց, որ հիմա իր ընկերներն են գալու, որոնցից մեկն էլ Գարիկն էր:

Գարիկ. Ես կշարունակեմ: Երբ ես քաղցած եմ, կարևոր չէ, թե որտեղ եմ, անպայման պետք է մի բան ուտեմ: Ընկերներով գնացինք Արմանի մոտ, քաղցած էինք, մեզ հետ նաև սնունդ էինք վերցրել: Տեսա Մաշին ու մտածմունքների մեջ ընկա՝ հաց ուտե՞լ, թե՞ չուտել և տպավորություն թողնել: Ի վերջո, որոշեցի հաց ուտել, եթե դրա պատճառով պետք է չհավաներ ինձ, թող չհավաներ: Միանգամից մտածեցի խաղ կազմակերպել, որտեղ ներկա կլինի նաև Մաշը, որպեսզի կարողանամ ավելի լավ ճանաչել նրան: Հենց առաջին հայացքից հասկացա,  որ Մաշն այն միակն է, մտածում էի՝ ո՞վ է այս աղջիկը, անհանգիստ էի՝ նշանված կամ ամուսնացած չլինի: Ի՞նչ իմանայի, որ Մաշն էլ արդեն ինձ է սիրահարվել առաջին հայացքից:)

Մաշ. Ամեն ինչ ճիշտ է պատմում, բացի վերջից: Նա անընդհատ ինձ տեսնելու առիթներ էր փնտրում, բայց ես չէի մտածում, որ նրան դուր եմ գալիս, կարծում էի՝ ընկերներ ենք: Գարիկն էլ իրեն այնպես էր պահում, կարծես մտերիմ ընկերներ ենք, ասում էր՝ ամեն հարցում կողքիդ եմ: Այդքան շատ ուշադրություն ես ստացել էի միայն ծնողներիցս: Մտածում էի՝ ո՞ւր էր այս տղան: Այդ ընկերությունն ինքնըստինքյան վերածվեց մեկ այլ բանի: Հատուկ սիրո խոստովանություններ չեն եղել, Գարիկը ոչ թե խոսքերով, այլ գործով էր ապացուցում իր սերը: Ինքներս էլ չհասկացանք, թե ինչպես անցանք ընկերության ու սիրո սահմանը:

Գարիկ. Սկզբնական շրջանում մեր ընկերները չգիտեին մեր հարաբերությունների մասին, բայց նրանցից որևէ բան գաղտնի պահելու միտում չունեինք, ուղղակի այդպես ստացվեց: Հետո ինձ հարցրին՝ զգում են, որ Մաշի հետ շփումը շատ է, հնարավո՞ր է այլ բան կա, ասացի՝ այո: Չնեղսրտեցին, որ չենք ասել իրենց, ի սրտե ուրախացան մեզ համար:

Մաշ. Մենք շատ բարդությունների միջով ենք անցել, բոլոր զույգերի մոտ էլ լինում են մարդիկ, ովքեր ցանկանում են խանգարել: Գարիկն ինձ ասել էր, որ ինչ էլ ասեն, ինչ լուսանկարներ էլ ցույց տան, նախ իր հետ խոսեմ, նոր եզրակացություններ անեմ: Մեզ խանգարող մարդկանց արդեն վանել ենք մեզնից։ Առաջ բոլորին վստահում էի, բոլորի հետ կիսվում էի իմ ու Գարիկի փոքրիկ վեճերով, հետո հասկացա, որ ոչ ոքի չպետք է ասեմ այդ մասին: Պարտադիր չէ, որ այն մարդը, ում հետ կիսվում ես քո խնդիրներով, քո վատը ցանկանա, ուղղակի նույնիսկ մայրիկիդ այդ հարցերով չպետք է անհանգստացնես: Դու և սիրելիդ կարող եք արագ հաշտվել, բայց սիրելիդ կընկնի այն մարդկանց աչքերում, ում պատմել էիր խնդիրների մասին: Ճիշտը ոչ ոքի չասելն է: Մեր հարաբերությունների սկզբից էլ ասել եմ Գարիկին, որ որքան էլ վիճենք, պետք է արագ հաշտվենք: Եթե նույնիսկ մեկ օր չխոսենք, ուրեմն՝ կարող ենք այլևս չշփվել: Չի եղել դեպք, որ երկար նեղացած մնանք, ամենաերկարը 1-2 ժամն է։

Գարիկ. Մեզ մոտ վեճերից հետո «առաջին քայլ» հասկացություն այլևս չկա: Տարբերություն չկա, թե ով է քայլն անում, մեզնից ոչ ոք չի մտածի՝ ո՞վ էր այս անինքնասերը, որ առաջին քայլ արեց: Նույնիսկ, եթե Մաշն է քայլն անում, մյուս անգամ ես եմ անում: Այդպես եմ վարվում, որպեսզի սիրելիս հանկարծ իրեն վատ չզգա, որ նախորդ անգամ ինքն էր առաջին քայլ արել՝ թեև Մաշի խանդի պատճառով անտեղի շատ վեճեր են լինում:

Մաշ. Այո, ես խանդոտ եմ: ) Չեմ թերագնահատում ինձ, հակառակը՝ ինձ այնքան բարձր եմ դասում, որ ասում եմ՝ եթե Գարիկի կողքին եմ, ուրեմն պետք է միակը լինեմ: Գիտեմ, որ խանդես-չխանդես, նա, ով պետք է այլ քայլեր անի, կանի, բայց, միևնույն է, խանդում եմ, ինչի պատճառով թե՛ վիճել ենք, թե՛ շատ ծիծաղելի դեպքեր են եղել: Գարիկն ավելի քիչ է խանդում, որովհետև ինձ համար հանգիստ է, ուր գնում եմ, ասում եմ իրեն կամ միասին ենք լինում, իսկ ես հաճախ չգիտեմ, թե նա ուր է գնում: Նախկինում այսչափ խանդոտ չէի, Գարիկն այնքան հոգուս հետ խաղաց, որ ինձ այսպիսին դարձրեց: Դիտմամբ բաներ է անում, որ նյարդայնանամ, թեև արդեն սովորել եմ, ուղղակի, երբեմն, մտածում եմ՝ կարո՞ղ է ճիշտ էր ասում: Մեր ընկերներից Սարոն՝ Միշկան, իմ մեջ կասկած է արթնացրել, նա էլ է կատակներ անում: Զանգում է ու ինձ ասում՝ Գարիկի հետ այսինչ տեղն ենք գնացել, որպեսզի խանդեմ:

Գարիկ. Կարող է այնպես լինի, որ Մաշի հետ խոսեմ, հեռուստացույցը միացրած լինի, ասի՝ այդ ինչ կնոջ ձայն էր:) Դե, գիտեք, ես այնքան գաղտնի եմ ամեն ինչ անում, որ Մաշը ոչինչ չի հասկանում (ծիծաղում է, հեղ․):

Մաշ. Եթե այդքան գաղտնի ես անում, ապրես:)

Գարիկ. Իսկ եթե լուրջ, Մաշն իմ կյանքը շատ է փոխել: Առաջ ես գիշերային ակումբների տնօրեն էի, դա էր իմ կյանքը, ինչն արդեն անհետաքրքիր էր դարձել: Մի անգամ ընկերոջս՝ դերասան Բեն Ավետիսյանի հետ քայլում էինք, ասացի՝ Բեն, այնպես կուզեի մի աղջիկ լիներ, սիրահարվեի: Երբ Մաշը հայտնվեց իմ կյանքում, կյանքիս գույները, հայացքները փոխվեցին, հիմա մտածում եմ՝ ի՞նչ անեմ, որ իրեն լավ զգա, կյանքն ավելի հետաքրքիր է: Ինձ հատկապես դուր է գալիս Մաշի միամտությունը, ասես երեխա լինի: Եթե հիմա ասեմ, որ Երևանի կենտրոնով նավ է գնում, կհավատա:

Մաշ. Ես գիշերային ակումբներում չեմ եղել, չեմ աշխատացրել, բայց Գարիկն էլ իմ կյանքում է շատ բան փոխել: Մանկուց ինքնուրույն մարդ եմ եղել, իմ հարցերն ինքս եմ լուծել, հորս կամ եղբորս չեմ դիմել: Երբ Գարիկը հայտնվեց, ինձ համար մի փոքր բարդ էր, որովհետև նա էր անում ամեն բան։ Հիմա Գարիկն իմ թիկունքն է, առանց նրա ոչինչ անել չեմ կարող: Ես գտա նրան ու ուրախ եմ, որ հենց նա է կողքիս: Երկուսս էլ առաջին անգամ ենք այսքան ուժեղ սիրում:  Գարիկի մեջ հատկապես գնահատում եմ...(մտածում է, Գարիկն ընդհատում է․ հեղ․)

Գարիկ. Համառոտ 25 հատկանիշ ասա (ծիծաղում են, հեղ.):

Մաշ. Կատակը մի կողմ, Գարիկին գնահատում եմ ամբողջությամբ: Ամեն ինչ անում է, որ ինձ ուրախացնի: Գարիկն ինձ նման է՝ անկեղծ, ձևական չէ, հիմա էլ լիովին անկեղծ ենք, չենք մտածում՝ հարցազրույց է, պետք է ինչ-որ բաներ ձևացնենք: Գարիկը «քյարթու» է, բայց շատ չէ: Նա ինձնից 8 տարով մեծ է՝ 31 տարեկան է, բայց երբեք չես ասի, որովհետև թեթև մարդ է: Երբևէ չեմ զգացել մեր տարիքային տարբերությունը, բայց Գարիկը, երևի, զգացել է:

Գարիկ. Դե, Մաշը երեխա էր, բայց հիմա շատ է մեծացել: Իմ կյանքի փորձից ելնելով խորհուրդներ եմ տալիս, նա էլ ընդունում է: Երբ ինչ-որ հարց է լինում, ասում եմ՝ ես այդ ճանապարհն արդեն անցել եմ, դու ինձ լսիր: Հիմա աչքերը փակ ինձ վստահում է, ինչն ինձ համար մեծ ձեռքբերում է: Սիրում ենք իրար։ Իմ պատկերացմամբ՝ սերն ինչ-որ ռոմանտիկ բան չէ, այն է, երբ ուզում ես տվյալ մարդու կողքին լինել, անընդհատ կարոտում ես, դիմացինիդ մեջ քեզ ես տեսնում:

Մաշ. Իրականում, անցած տարի պետք է ամուսնանայինք, նույնիսկ որոշել էինք հարսանիքի օրը՝ հունիսի 16, բայց սկսվեց համավարակը, հետո պատերազմը և հարսանիքը հետաձգեցինք:

Գարիկ. Որոշեցի մինչև հարսանիքը Մաշին ամուսնության առաջարկություն անել: Վաղուց պետք է անեի, բայց այնքան է եղել, որ փորձել եմ կազմակերպել, Մաշն իր խանդով հոգնեցրել է, ամեն ինչ պատմել եմ և ասել՝ այլևս ոչինչ չեմ անի:) Այս անգամ մի կերպ կարողացա ամեն ինչ գաղտնի կազմակերպել: Առաջարկության նախորդ օրը նեղացել էինք իրարից, Մաշը ոչինչ չէր կասկածում: Ընկերուհուն խնդրել էի՝ ասեր, որ ֆոտոշարք ենք անում, հետո էլ ասացի, որ պետք է գնանք ռեստորան՝ հարսանիքի օրը որոշելու: Այդ օրն ասացի՝ պետք է նախ գնանք ռեստորան, հետո ֆոտոշարքի: Գնացինք ու ռեստորանի բակում կանգնած էր Մաշի հայրիկի և իմ նվիրած մեքենան, հետո էլ դրոնից իջավ մատանին: Ամռանը, անպայման, կամուսնանաք:  

Մաշ. Ինձ մոտ էմոցիաների բում էր, իրոք, չէի սպասում, հուզված էի շատ: Գարիկին այդքան ռոմանտիկ առաջին անգամ էի տեսնում, այդ պատճառով էլ հուզվել էի: Հիմա ամեն ինչ դեպի հարսանիք է տանում: Անկեղծ ասած, ես չէի մտածում, որ նշանվելուց հետո որևէ բան կփոխվի, բայց մեր հարաբերությունները հիմա այլ են: Փաստորեն այդ հասարակ մատանին փոփոխություններ է մտցրել, նոր էմոցիաներ կան, չեմ հասկանում՝ ինչպե՞ս:

Գարիկ. Հասարա՞կ, գիտե՞ս որքան գումար արժեր, ազնիվ մետաղ է (ծիծաղում է, հեղ.)։

Մաշ. Իսկ եթե կրկին կատակը մի կողմ դնենք, Գարիկը նույնիսկ չի սահմանափակում իմ մասնագիտական գործունեությունը, նա ի սկզբանե ասել է, որ կարող եմ երգել, որովհետև լավ ձայն ունեմ, բայց մեկ անգամ բեմական զգեստս պատռել է, որովհետև խորը գրգռաճեղք ուներ:

Գարիկ. Սահմանափակումներ չկան, միայն պետք է ամեն ինչ համեստի մեջ լինի:)

Մաշ. Մինչև Գարիկն էլ իմ չափն իմացել եմ, բայց նրանից հետո ավելի: Սկզբում չէի հասկանում նրան, բայց հետո, երբ իմ մասին մեկնաբանություններ էի կարդում, գրում էին՝ և՛ ձայնային տվյալներով, և՛ համեստությամբ առանձնանում եմ, հասկացա, որ Գարիկը ճիշտ էր: 

Ցավակցում եմ մեր բարեկամ վրացի ժողովրդին իր հոգևոր առաջնորդի կորստյան կապակցությամ. Ավետիք ՉալաբյանՄոջթաբա Խամենեին լիովին առողջ է. Իրանի ԱԳ նախարար Կինը մահացել է ավտոբուսի կանգառումՓաշինյանը ստիպված կլինի համակերպվել, որ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է. Մարիաննա ՂահրամանյանԵՄ-ն ստիպված կլինի ճանաչել Ուկրաինայի տարածքային զիջումները․ Ֆինլանդիայի նախագահ Սամվել Կարապետյանը կստեղծի հզոր տնտեսություն, նոր աշխատատեղեր և կապահովի ամուր խաղաղություն. Արման ԳալստյանՀայաստանի ճակատագիրը ընտրությունների շեմին․ ինչ է սպասվում քաղաքական դաշտում. Էդմոն ՄարուքյանԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Կրասնոդարի վրա Հասարակությանը պիտի վերջապես բացատրվի, որ սա հերթական, պաշտոնի կամ ցուցակի ընտրություն չէ, սա պատմական- քաղաքակրթական ընտրություն է․ Վահե Հովհաննիսյան Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 1 տարեկան երեխայի հանդեպ խnրթ մnր կողմից բռնnւթյnւնը եղել է պարբերաբար․ մանրամասներԱրդյո՞ք ազատության մեջ են 18 արդարների գործով մեղադրյալներըԸնդդիմությունն ունի հավասարակշռված տնտեսական ծրագրեր․ Տնտեսագետ Մարտի 20-ին ՀԲԸՄ-ում (AGBU) պանելային քննարկում՝ Հայաստանն ավելի լավը դարձնող, հաջողակ կանանց հետ. Աննա ԿոստանյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելու Տնտեսական զարգացման նոր օրակարգ Երբ ջուրը դառնում է արտագաղթի պատճառ Վախ, երանի էդ օրը. Գոռ Հակոբյանի ընտանիքը մեկնեց Մյունխեն՝ որդու բուժման համար (տեսանյութ) Խոր ցավով տեղեկացա,որ մեր շատ սիրելի գործընկեր Լուսինեն մահացել է. Կարեն ԳրիգորյանԻրանը հաստատել է Ալի Լարիջանիի մաhըԱղոթք ընտանիքի համարՍաուդյան Արաբիայում պայթյուններ են հնչել․ «Հըզբոլլահը» հարվածներ է հասցրել Իսրայելին Սա իսկական ֆուտբոլ էր․ Սպերցյանը՝ Մոսկվայի ԲԿՄԱ-ի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄԷ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իրանական հարվածների հետևանքով վիրավորվել է 157 մարդ ԱՄԷ-ն փակել է օդային տարածքը Իրանը հայտնել է, որ արկ է ընկել Բուշերի ատոմակայանի տարածքում Թիվ 27 մսուր-մանկապարտեզում տղամարդու մարմին է հայտնաբերվել Կենսաթոշակները կվճարվեն միայն անկանխիկ. վճարման ամբողջ գործընթացը թվայնացվում է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը մահացել է Ի՞նչ եղանակ սպասել մարտի 18-ից 21-ը Որքա՞ն կբարձրանան ԱՊՊԱ համակարգում հատուցման սահմանաչափերը ապրիլի 1–ից Ռոբերտ Լևանդովսկին մտադիր է շարունակել ելույթները «Բարսելոնայում» Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները Պարսից ծոցի երկրներն օգտագործում են գնդացիրներ և համալիր ՀՕՊ համակարգեր՝ իրանական ԱԹՍ-ներին հակազդելու համար Զինվորների վրա Իսրայելի հարձակումները խաթարում են «Հըզբոլլահ»-ին հակազդելու բանակին ուղղված կոչերը. Լիբանանի նախագահ Ֆլիկը հայտարարել է, որ դեռ որոշում չի կայացրել «Բարսելոնայի» հետ պայմանագրի երկարաձգման հարցում ԱՄՆ-ը դեռ պատրաստ չէ ավարտել Իրանի հետ պատերազմը. Թրամփ ԱՄԷ-ի ափերի մոտ տանկերի վրա արկ է ընկել Զանգվածային սպորտի զարգացում և առողջ ապրելակերպի խթանում՝ որպես ազգային ռազմավարություն. Հրայր ԿամենդատյանԹրամփը հայտարարել է, որ Մակրոնը շուտով կլքի Ֆրանսիայի նախագահի պաշտոնը Նոր բնակելի թաղամասերի միասնական չափորոշիչներ՝ որակյալ և կայուն քաղաքային միջավայրի համար. Հրայր ԿամենդատյանՀորմուզի նեղուցում ճգնաժամը ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի ուղղակի հետևանք է․ Արաղչին՝ ՄԱԿ քարտուղարին Շրջանաձև տնտեսության ներդրում՝ որպես մթնոլորտային արտանետումների և թափոնների կառավարման համակարգային լուծում. Հրայր ԿամենդատյանՄիրզոյանը Մասկատում հուշագիր է ստորագրել Կատարը դիմել է ԱՄՆ-ին՝ հակաօդային պաշտպանության ուժեղացման համար Բախվել են «Opel Zafira»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավոր Թրամփը հետաձգել է Չինաստան կատարելիք իր այցը՝ Իրանի հետ պատերազմի պատճառով Կեղծ հոդված՝ Հայաստանում մարդկային օրգանների վաճառքի մասին․ Առողջապահության նախարարության արձագանքը Այսօր առավոտյան մենք uպանել ենք Լարիջանիին․ Նեթանյահու Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան