Մահացել է հայտնի մարզական մեկնաբան Ռոզանովը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանում 59 տարեկան հասակցում կյանքից հեռացել է հայտնի ռուս մեկնաբան Յուրի Ռոզանովը։ Մարզաշխարհում մեկնաբանը հայտնի էր մասնավորապես ֆուտբոլի և հոկեյի հանդիպումներ մեկնաբանելով։ 2012 թվականին ռուս մեկնաբանը պարգևատրվել էր ТЭФИ մրցանակով, որը տրվում է լավագույն մեկնաբանին կամ հաղորդավարին:
Նա այդ մրցանակին արժանացել էր 2010 թվականի հոկեյի աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակչում աշխատանքի համար: 2019 թվականի մայիսից նոյեմբեր մեկնաբանը քաղցկեղի պատճառով ընդհանրապես եթեր դուրս չէր գալիս, միայն նույն թվականի աշնանն էր վերադարձել սիրելի աշխատանքին, աշխտում էր ռուսական Матч ТВ-ում, դրան զուգահեռ փորձում էր հաղթահարել ծանր հիվանդությունը։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



