Ինքնաթիռի մեջ թռիչքի ընթացքում կատուն հարձակվել է օդաչուի վրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍուդանից դեպի Կատար Tarco ավիաընկերության չվերթներից մեկի ժամանակ մի կատու, որը ենթադրվում է, որ ինքնաթիռ է մտել մաքրման ժամանակ, թռիչքի ընթացքում հարձակվել անձնակազմի անդամների վրա: Ինքնաթիռի անձնակազմը փորձել է բռնել կատաղած կատվին, բայց ապարդյուն: Գիտակցելով, որ կատուն կարող է լուրջ սպառնալիք լինել, օդաչուն որոշել է շրջել ինքնաթիռը և հետ շարժվել դեպի Սուդան, հայտնում է Al-Sudan֊ը: Կատվի հետ կապված՝ սա առաջին դեպքը չէ: Ավելի վաղ, Բրյուսելից Վիեննա ուղևորվող նավի մեջ, օդ բարձրանալուց անմիջապես հետո, օդաչուների խցիկում կատու է հայտնվել: Կենդանին, ըստ երևույթին, փախել էր ավիաընկերության կողմից հաստատված կոնտեյներից։ Այն ներխուժել էր օդաչուի խցիկ, երբ անձնակազմի անդամներից մեկը դուռը բացել էր՝ օդաչուների խցիկ ուտելիք տանելու համար:

1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



