Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«2018 թվականից մինչև հիմա տեղի ունեցողը հատուկ օպերացիա էր՝ միտված մեզ թուլացնելուն». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր կառավարման որևէ նշույլ չկա, կա բացարձակ դիլետանտություն, անհեռատեսություն, անլրջություն, մանկամտություն և բացառապես պոպուլիզմի էլեմենտներ: Հայաստանում իշխում է սուտն ու կեղծիքը: Ընդհանրապես, այն, ինչ տեղի ունեցավ և տեղի է ունենում 2018 թվականից մինչև հիմա, ես համարում եմ հատուկ օպերացիա, որը միտված էր մեզ թուլացնելուն: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց կառավարման խորհրդատու Բաբկեն Մկրտչյանը՝ անդրադառնալով երկրում առկա խնդիրներին, պետական ինստիտուտների նկատմամբ իշխանության քայլերին: Նրա խոսքով, թեկուզև թերություններով, բայց ունեինք որոշակիորեն կայացած պետական համակարգեր:

«Եվ հասկանալի է, որ կարճ ժամանակահատվածում դժվար էր Հայաստանը Գերմանիայի վերածել:Բայց մի խնդիր կա. չկա պետության, պետականության գիտակցումը: Շատերին թվում է, թե խորհրդային տարիներին մենք խիստ պետականամետ ենք եղել, բայց դա ևս սխալ և մոլորված կարծիք է: Հետխորհրդային ժամանակահատվածում կրկին այդպես էլ չենք հասկացել՝ ինչ է պետությունը, պետականությունը: Իսկ արդեն այս պահին մենք շատ դառն ու ողբալի պատմական փուլ ենք ապրում: Շատ դժվարությամբ կայացած պետականության էլեմենտներ ունեինք, իսկ հիմա արդեն բանակի հետ կապված խնդիր կա: Մենք կորցնում ենք այդ էլեմենտները, և այս ամենի հետևանքով, ի վերջո, կհայտնվենք ինչ-որ մեկի պրոտեկցիայի տակ: Այլ տարբերակ չի մնում»,-ասաց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով իշխանության վարքագծին կառավարման խնդիրների համատեքստում՝ նա շեշտեց. «Պոպուլիզմի, ոչ պրոֆեսիոնալիզմի, անփորձության, կառավարման տգիտության արդյունքում յուրաքանչյուր պետություն, ցանկացած միավոր, կառավարման ցանկացած օբյեկտ կկործանվի: Նույնն էլ մեզ հետ է կատարվում: Մենք կործանման ենք հասել: Եթե պետությունը դիտարկենք որպես մեծ կազմակերպություն, ապա կարող ենք ասել, որ ձախողման, սնանկացման մեջ ենք ու, որպես կազմակերպություն, գտնվում ենք փակվելու վտանգի տակ»:

Խոսելով պատասխանատվության խնդրից, այն փաստից, որ իշխանությունը, անկախ պահանջներից, կարծես, հեռանալու ցանկություն չունի՝ նա նկատեց. «Հասարակության մեջ մի բարդույթավորված և հոգեբանական վիճակ կա. մենք շատ մեծ ծավալի չեզոքների խումբ ունենք: Կան շատ ակտիվ պահանջողներ, իշխանությանը պատասխանատվության հրավիրողներ, բայց նրանք այդքան էլ մեծ խումբ չեն: Իսկ չեզոքների մեջ կա մի խումբ, որը մերթընդմերթ ակտիվանում է, հետո նորից նահանջում: Երբ չեզոքները դադարեն չեզոք լինել և հստակ դիրքորոշում հայտնեն, հասկանան, որ դիրքորոշում դրսևորելն ավելի պատվաբեր է, քան չեզոք մնալը, կարծում եմ՝ իրավիճակն արդեն կփոխվի: Պետք է սպասենք այդ պահին, այլ տարբերակ չկա:

Այլապես իշխանությունը, բնականաբար, ինքն իրեն ինքնապատասխանատվության չի ենթարկի, ինքնախարազանման չի գնա: Կարծում եմ՝ ընդդիմադիր շատ ուժեղ լիդերի հայտնվելու պարագայում չեզոքների մոտ այդ չեզոքությունը կսկսի դիրքորոշման վերածվել: Այս պահին, ըստ իս, պարզապես ուժեղ, խարիզմատիկ ու կարող ընդդիմադիր լիդերի չեն նկատում: Իհարկե, հարգանքներս թե՛ Վազգեն Մանուկյանին, թե՛ բոլոր նրանց, ովքեր պայքարում են, բայց, կարծում եմ, չեզոքության հիմնական պատճառը դա է: Կարծում եմ, որ, եթե, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի նման առաջնորդը փորձի ավելի ակտիվանալ, այդ իրավիճակը կփոխվի»:

Ինչ վերաբերում է առկա իրավիճակից բխող վտանգներին՝ Բ. Մկրտչյանը հավելեց. «Այս իշխանության պարագայում ամեն օրը մեզ համար պատվի ու արժանապատվության կորուստ է արժենում: Եթե ամեն օր կամ շաբաթական մեկ օր հետևենք ու տեսնենք, թե Ադրբեջանում կամ Թուրքիայում ինչ են խոսում մեր մասին, դա ուղիղ համեմատական է ամեն օր պատիվն ու արժանապատվությունը կորցնելուն: Ընդհանրապես, կորցնում ենք մեր ավանդույթները, այն տեսակը, որն ունենք որպես հայ»:

Անդրադառնալով իշխանության հայտարարություններին՝ կապված նաև կառավարման մոդելը փոխելու մտադրության հետ, Բաբկեն Մկրտչյանը նման հայտարարություններն անլուրջ որակեց: «Կարծում եմ՝ նման հայտարարությունները շատ հարմար են հրապարակում հավաքված այն մարդկանց համար, որոնք որևէ լուրջ բան չեն ուզում լսել: Իսկ, ընդհանուր առմամբ, նույն երգերն են: Պարզապես ինչ-որ նոր բան էր պետք ասել՝ իրենց օրերը երկարացնելու նպատակով, ցույց տալ, թե իբրև անհանգիստ են պետական կառավարման հարցում: Թեպետ լուրջ չեմ վերաբերվում այս հայտարարություններին, բայց նման մտքերն աշխատող են հրապարակում հավաքված այն մարդկանց համար, որոնք կուրորեն հետևում են իշխանությանը ու անգամ պատրաստ են ներել ներկա իշխանության ցանկացած սխալ, անգամ պատրաստ են Հայաստանը կորցնել, միայն թե «նախկինները հետ չգան»:Մենք այսպիսի «հիվանդանոցային» իրավիճակում ենք գտնվում: Այս ամենը ոչ նորմալ հիվանդանոցի տպավորություն է թողնում»:

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների գաղափարին, մեր զրուցակիցը շեշտեց, որ այդ պարագայում, անխոս, կծառայեցվի վարչական ռեսուրսը. «Մեզ մոտ վարչական ռեսուրսն իրականում այդքան ամուր չէ և միշտ պատրաստ է ծառայել իշխանությանը՝ անկախ նրանից՝ ով կլինի երկրի ղեկավարը: Կարծում եմ՝ ընտրություններ, ամեն դեպքում, լինելու են: Կարծում եմ նաև, որ այդ հարցում լուրջ վտանգներ կան, և հասարակական ու ընդդիմադիր բևեռների կողմից վերահսկողություն է պետք: Այնուամենայնիվ, ըստ իս, այս իշխանությունն իր կիսաարբանյակների ու իր բոլոր դաշինքների հետ կարող է միայն 30-35 տոկոսի հավակնել, բայց շատ աշխատանք կա անելու չեզոքներին ակտիվացնելու առումով: Համապատասխան ճիշտ աշխատանքի դեպքում քաղաքական ուժերը կարող են ամեն ինչ անել, որ գրագետ ընտրարշավ լինի, որ ճիշտ, ուսյալ, կիրթ, փորձառու ու հայրենանվեր անհատներով կարողանան կազմակերպել այն, ինչը հնարավորություն կտա ունենալ դրական արդյունք՝ երկրի ապագա ընթացքի, կառուցման և այս վիճակից դուրս գալու համար»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել