Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Աղանդ­նե­րը զգա­լի դեր են խա­ղա­ցել 2018 թվա­կա­նի թավ­շյա հե­ղա­փո­խու­թյան ժա­մա­նակ․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

rossaprimavera.ru-ն «Արդյո՞ք «Կյանքի խոսքը» աղանդը կանգնած է եղել հայկական մայդանի ակունքներում» վերնագրով հոդվածում գրում է, որ քայքայիչ աղանդները սկսել են ազդել Հայաստանի քաղաքական կյանքի վրա դեռ 2008 թվականի գունավոր հեղափոխության փորձի ժամանակ և ակտիվ մասնակցել են 2018 թվականի թավշյա հեղափոխությանը: Այս մասին ասված է Ռենատ Աբուզյարովի «Աղանդների քաղաքական նշանակությունը Հայաստանում և ոչ միայն» հոդվածում, որը լույս է տեսել փետրվարի 26-ին «Ժամանակի էությունը» թերթում: Հեղինակը մեջբերում է «Քայքայիչ պաշտամունքների զոհերի վերականգնման կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանի խոսքերը, որը, 2011 թվականին խոսելով Հայաստանում կրոնական աղանդների կործանարար դերի մասին, ասել է, որ Հայաստանի երեք մեծ բողոքական աղանդները՝ «Ավետարանչականները», «Կյանքի խոսքը» և «Ավետարանական բապտիստները» միավորվել են մեկ կազմակերպության մեջ և իրենց առջև նպատակ դրել թուլացնել Հայ առաքելական եկեղեցու դերը հանրապետությունում:

«Արդյունքում ստացվել է, որ Հայաստանի բոլոր բողոքական եկեղեցիները սկսել են գործել մեկ հարկի տակ և սերտորեն համագործակցել ԱՄՆ-ի դեսպանատան հետ», - Ամարյանի խոսքն է մեջբերել հեղինակը: Փորձագետի կարծիքով, Հայաստանում միայն բողոքական աղանդների անդամների թիվը կարող է հասնել մինչև 250 հազար մարդու, ինչը նրանց թույլ է տալիս զբաղեցնել Ազգային ժողովի խորհրդարանական տեղերի մինչև 25% -ը: Հեղինակը նաև նշել է, որ աղանդները զգալի դեր են խաղացել 2018 թվականի թավշյա հեղափոխության ժամանակ: Նա ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց հետո կառավարության աշխատակազմում բարձր պաշտոնի է նշանակել Գևորգ Աճեմյանին, որը «Կյանքի խոսքը» աղանդի խարիզմատիկ անդամ է: Բացի այդ, Փաշինյանի օգնական է դարձել իր կնոջ նախկին վարսահարդար Սոֆյա Նավասարդյանը, որի ֆեյսբուքյան էջում նշված է, որ նա նույն աղանդի ծխական է:

Իսկ թավշյա հեղափոխության ակտիվ փուլում բողոքողները միաժամանակ ձեռքերը վեր էին բարձրացնում այնպես, ինչպես անում են աղանդավորները, այդ թվում՝ «Կյանքի խոսքը» աղանդի հավատացյալները: Համացանցում շրջանառվել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Փաշինյանը ուղղորդում այդ ձեռքերի շարժումները: Հեղինակը համոզված է, որ վերոնշյալ փաստերը վկայում են նրա՝ «Կյանքի խոսքը» աղանդին հավատարմության մասին, և որ 2018 թվականի հեղաշրջման հաջողությունը մեծապես պայմանավորված է եղել այդ աղանդների հետևորդների ակտիվ ներգրավմամբ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» արտգործնախարարների հանդիպմանը Կոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Վիզաների խիստ ստուգումներ և չեղարկումներ․ ԱՄՆ դեսպանատունը կարևոր հայտարարություն է տարածել Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան Հարձակում՝ ամենամեծ կրիպտոբորսայի վրա. $6 մլրդ ակտիվի կեսը հաջողվել է փրկել Ջրամբար գյուղում գայլերի ոհմակի հարձակման հետևանքով գառներ են անկելԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները Երևան-Սևան ավտոճանապարհին «Opel»-ը բшխվել է ճանապարհի բաժանարար գոտում եղած ծառերին ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինԱրեգակը մոտ կես միլիոն կիլոմետր տրամագծով հսկայական ելուստ է արձակել, որը, հնարավոր է, չհասնի Երկրին Հայաստանը մտել է մի փուլ, որտեղ բարդ հարցերի ճիշտ լուծումները «այո»-ի և «ոչ»-ի պարզ հակադրությունից դուրս են, բայց ճիշտ լուծումները գտնելու համար հանրային երկխոսություն է պետք. Հովհաննիսյան ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 Հայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանՀութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին Որոշ ուսուցիչների աշխատավարձը կփոխվի․ ում կվճարեն 300 հազար դրամ 328 մլն դրամ լրացուցիչ հատկացում՝ բարձր մարզական արդյունքներ գրանցած մարզիկների և մարզիչների անվանական թոշակների համար Վենսն ասել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, նավ է բռնկվել Խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան ԱՄՆ–ում ուղղաթիռներ են բախվել. կա 3 զոհ Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբԻնչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականինՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր ԱվետիսյանԼույս չի լինելու Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար «Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Այսօր մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը․ ծանրամարտի ԱԱ Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ Ստյուարտը Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ Shamshyan