Երևան, 24.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Թավշյաները» Հայ ժողովրդին տարաբնույթ բաժանումների ենթարկեցին, պառակտեցին ու տարան պարտության. ո՞վ կարող է Հային ու Հայաստանը դուրս բերել այս ճահճից

ԲԼՈԳ

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ Սամսոն Զիրոյանն իր ֆեյսբուքի էջում գրում է.

Հայաստանում տեղի ունեցող զարգացումներն անհնար է դիտարկել քաղաքական կամ իրավական հարթությունում. մենք այսօր գործ ունենք պետական համակարգի պլանավորած կազմաքանդման, և, որ վատթարագույնն է, Հայաստանի Հանրապետության դեմ արշավի: Այս ամենը ներկայացվում է «Հանուն Հայաստանի» և «Հանուն հայրենիքի» կարգախոսներով, իսկ իրականում՝ քողարկում է դավադիր պլաններ, որոնց կյանքի կոչելու համար, այսօրվա իշխանությունները շահարկում են մեր հայրենակիցների Սուրբ հիշատակը, նրանց ծնողների և հարազատների հոգեվիճակը և սպառնում՝ իբրև, հակաիշխանական տրամադրությունների ֆոնին, հնարավոր է՝ նախկինները հետ գան:

Նախ ասեմ՝ «թավշյաները» Հայ ժողովրդին տարաբնույթ բաժանումների ենթարկեցին, պառակտեցին ու տարան պարտության, իսկ հիմա էլ, որպես բոլոր խաղերը խաղացած, նախկին ու ներկա են խաղում, որոնցից յուրաքանչյուրը սպառնում է հրեշավոր ապագա դառնալ Հայաստանի ու Հայ ժողովրդի համար:

Ցավոք, շատերն օգտվում են պառակտված այս վիճակից ու ավելի են խորացնում այն՝ հանուն ինչ-որ քաղաքական շահերի՝ վտանգելով Հայաստանի ազգային-պետական շահը: Ուստի, օրհասական է դարձել նոր որակի իշխանության ձևավորումը, որի շուրջ կհամախմբվի Հայ ազգի սերուցքը և Հայաստանը կմղի զարգացման ու հզորացման:

Պետք է ձևավորել Ժողովրդի կողմից վստահելի իշխանություն, իսկ ռազմավարական գործընկերոջ համար՝ հուսալի և անդավաճան դաշնակից:

Ո՞վ կարող է Հային ու Հայաստանը դուրս բերել այս ճահճից: Իհարկե՛, Ազգային-պետական-ռազմական այն գործիչն, ով՝

1-ին. Մասնակցել է նորանկախ Հայաստանի 30-ամյա պատմության ընթացքում Հայաստանի, Արցախի ու Հայ ազգի անվտանգության պաշտպանության համար տեղի ունեցած պատերազմներին կամ գոնե վերջին պատերազմին,

2-րդ. Պետական կառավարման համակարգում ունի նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ և երբեք որևէ կապ չի ունեցել և չունի որևէ չափի կոռուպցիոն գործունեության ու կաշառակերության հետ,

3-րդ. Ազգային արժեքների՝ Հայրենիք, Ընտանիք, Եկեղեցի, կրողն է ու մերժում է բոլոր տեսակի արատավոր և այլասերված երևույթները,

4-րդ. Նորանկախ Հայաստանի պատմության 30 տարիների ընթացքում մշտապես հայտարարել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը միայն ու միայն պետք է լինի Հայ ազգի դարավոր բարեկամ, Հայաստանի ռազմավարական միակ դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ,

5-րդ. Երբևէ ոչ մի կապ չի ունեցել և չունի Հայաստանն ու Հայ ազգին որպես առարկա դիտարկող արևմուտքի հետ:

Լինելով «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ՝ հպարտորեն կարող եմ ասել, որ, հանձին մեր կուսակցության Առաջնորդ Խաչիկ Ասրյանի, ունենք հզոր Առաջնորդ, ով համապատասխանում է Հայ ազգին առաջնորդելու վերոնշյալ բոլոր չափանիշներին, ինչի վկայությունն են նրա՝ տարիների անբասիր աշխատանքը, Ազգային-Քրիստոնյա արժեհամակարգն իր մեջ կրելու հստակ ուղեգիծը, Հայրենիքի պաշտպանության հարցում՝ կյանքը միշտ զոհասեղանին դնելու պատրաստակամությունը:

Վստահ եմ, որ Հայաստանն ու Հայ ազգն անպարտելի են՝ «Հավատքո՛վ-Ուժե՛ղ- Միասնակա՛ն» կարգախոսը կյանքի կոչելով:

 

Սամսոն Զիրոյան

Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք ՉալաբյանԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան «Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. Փաստաբան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը ՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԳիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա Անդրեասյան Ընդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի սննդի օբյեկտի գործունեությունը Փաշինյանը խոստովանե՞լ է, որ Հայաստանը նոր Սահմանադրություն պետք է ունենա․ ինչ է ասել վարչապետըԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՉինաստանը կոչ է անում վերջ դնել տիեզերական սպառազինությունների մրցավազքին Փարիզի փողոցներ են դուրս բերվել ժանդարմերիայի զրաhամեքենաները զանգվածային ցույցերից առաջ Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամ Երևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Օմսկում Ֆիլիպիններում ուսումնական թռիչքի ժամանակ բшխվել են երկու SF-260 ինքնաթիռ. կան զnhեր «Զվարթնոցում» հերթերից դժգոհությունները չեն դադարում․ ե՞րբ ՀՀ քաղաքացիները կկարողանան անձնագրի սքանավորմամբ հատել սահմանը Դատարանի որոշումը՝ հօգուտ Եկեղեցու․ ինչ է փոխվում կարգալույծ հռչակված հոգևորականների գործերովՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանն ու Սուրեն Աղաջանյանը պարտվեցին 1/8 եզրափակիչում Վայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Անձրևները կվերսկսվեն․ սպասվում է՝ ամպրոպ և քամու ուժգնացում Մի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութՄասկ. Որոշ քաղաքական գործիչներ լվանում են փողերը ԱՄՆ քարոզարշավների համար՝ օգնելով Կիևին