Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Փաշինյանի հրաժարականը շատ մոտ է. մոտակա օրերին կտեսնենք ինչ-որ հանգուցալուծում». Արեն Ափիկյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Բիզնես խորհրդատու Արեն Ափիկյանը չի զարմանա, եթե իշխանությունները որոշեն կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներ մտցնել, պարտադիր դարձնեն դիմակներ կրելը և այլն:

«Ես չեմ բացառում, որ մենք իրոք ունենք կորոնավիրուսի արդեն որերորդ ալիքը երկրում, որովհետև շատ երկրներ կան, որտեղ նորից սահմանափակումներ են մտցվել, բայց մեր երկրի պարագայում ամենասկզբից այնպիսի բարձիթողի վիճակ սարքեցինք: Հիմա սկսել են թեստավորումներ անել, բայց դրանց ավելի մեծ քանակը կախված է այն մարդկանց հետ, ովքեր ուզում են արտագաղթել երկրից: Այսինքն՝ արտագաղթողները ստիպված հանձնում են թեստմ և բնական է՝ իրենց միջից բազմաթիվ մարդիկ են բացահայտվում, որոնք վիրուսակիր են»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հիշեցնենք, որ Կառավարության այսօրվա նիստին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացնելով COVID-19 համավարակի վիճակագրությունը՝ ասաց, որ վերջին շրջանում կա  հիվանդացության աճ, և ընդգծեց, որ պետք է վերադառնալ դիմակների և այլ կանխարգելիչ միջոցառումների խիստ պահպանմանը:

Ինչ վերաբերում է արտագաղթողների թվի աճին, Արեն Ափիկյանը հետևյալն ասաց. «Ինձ տվել են տվյալներ «Զվարթնոց» օդանավակայանից՝ այս տարի 24 հազար մարդ է գնացել և չի վերադարձել փետրվարի ընթացքում, անցած տարի այդ թիվը եղել է 3000, այսինքն՝ 21 հազարով ավելի մարդ է գնացել: Արտագաղթի մեծ ալիքը սկսվել է, ինչը սպասելի էր, հասկանալի է, որ այդպիսի ծանր տնտեսական վիճակից հետո, պատերազմից հետո իրավիճակը վատանալու է, և մարդիկ ուղղակի հիասթափվեն և գնան երկրից: Եթե արտագաղթի այս տեմպերը պահպանվեն, ապա մենք կստանանք նույն պատկերը, ինչ ունեցել ենք 1992-93-94թթ., երբ երեք տարվա ընթացքում 0.5 միլիոն մարդ է դուրս եկել Հայաստանից: Իմիջիայլոց, մինչև ապրիլ ամիսն էկոնոմ դասի տոմս չկա դեպի Ռուսաստան»:

Անդրադառնալով ներքաղաքական թեմաներին՝ Արեն Ափիկյանն ասաց, որ ակտիվ մասնակցում է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքներին, որը նպատակ չունի երկիրը տանել ցնցումների.

«Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ Նիկոլ Փաշինյանն անցնցում հեռանա: Շատերը մեզանից պահանջում են ավելի կտրուկ գործողություններ, բայց դրանք բերելու են բախումների, բախումները բերելու են կորուստների: Մենք չենք ուզում, որ ցնցումներ լինեն, առանց այդ էլ պատերազմից հետո Հայաստանը մարդկային և էմոցիոնալ ծանր կորուստներ է տարել, իրավիճակը շատ վատ է երկրում, և է՛լ ավելի դա խորացնել, է՛լ ավելի ատելության մթնոլորտը բարձրացնել մենք չենք ուզում:

Հիմա այն, ինչ անում են 17 ուժերը, փորձ է՝ ժողովրդի ձայնը հասցնել Նիկոլ Փաշինյանին, որ կա հանրային պահանջ՝ նրա հրաժարականի: Այս ամիսների ընթացքում մեզ անընդհատ ասել են, թե չկա հանրային պահանջ, մենք ուզում ենք ցույց տալ, որ կա հանրային պահանջ: Եվ այս վերջին մի քանի ցույցերի մարդկանց քանակը ցույց է տալիս, որ իրոք այդ պահանջը կա և շատանում է: Եվ ինչքան օրերն ավելի բարենպաստ լինեն՝ ցույցեր անցկացնելու համար, այդ մարդկանց քանակը շատանալու է: Դա է ռազմավարությունը՝ ստիպել Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ, բայց ստիպել՝ առանց ցնցումների»:

Նա ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա. «Այդ հրաժարականը շատ մոտ է, և կարծում եմ, որ մոտակա օրերին մենք կտեսնենք ինչ-որ հանգուցալուծում: Նա անխուսափելիորեն տանելու է արտահերթ ընտրությունների, և նրանց շահերից է բխում այդ արտահերթ ընտրությունները հնարավորինս շուտ անցկացնել: Այնպես որ, կարծում եմ, որ մոտակա օրերին հանգուցալուծում լինելու է:

Մեր ցանկությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, հետո ընտրվի ժամանակավոր կառավարություն, որը երկիրը պետք է տանի արտահերթ ընտրությունների, որովհետև դա ճիշտ ճանապարհն է՝ ընտրություններից առաջ հանգստացնել կրքերը, իջեցնել այդ ատելության աստիճանը, հանգստացնել հասարակությանը, մեր անվտանգության հարցերը լուծել և նոր ավելի հանգիստ միջավայրում հնարավոր լինի անցկացնել ընտրարշավ, որովհետև այս իրավիճակում, երբ դու ունես սահմանային լարվածություն, ներքին խժդժություններ, դու չես կարող նորմալ ընտրարշավ անցկացնել, քո ծրագրերը ներկայացնել ընտրողներին, բացատրել, թե ինչու ես դու ավելի լավ թեկնածու:

Պետք է իրավիճակը կայունացնել, նոր գնալ ընտրությունների: Իհարկե, դա Նիկոլ Փաշինյանի համար ցանկալի սցենար չէ, որովհետև այդ դեպքում ինքը կկորցնի իր առավելությունը. Փաշինյանի առավելությունը եղել է քաոսը, երբ կա քաոս՝ Փաշինյանի համար լավ է, և, իհարկե, այս իրավիճակում, երբ կա այսպիսի ատելություն, էլի իր համար լավ է, որովհետև իր ամբողջ ծրագիրը կազմված է եղել ատելությունից:

Ես արդեն պատկերացնում եմ նրա քարոզարշավը, բարձրանալու է բեմերի վրա և ասի՝ նախկիններն են մեղավոր, պատերազմը իրենք են հրահրել, ձեր երեխաներն իրենց պատճառով են զոհվել, եթե իրենք գան, էլի կռիվ կսկսվի, ու էլի ձեր երեխաները կզոհվեն, կասի՝ թավիշ չի լինելու, մինչև վերջին կոպեկը… իր լոզունգների և արտահայտությունների ստանդարտ նաբորը կրկնվելու է»:

Հարցին՝ աշխատո՞ւմ են Նիկոլ Փաշինյանի այդ արտահայտությունները, նա պատասխանեց. «Ինչ-որ քանակության մարդիկ կան, որոնց մոտ աշխատում է: Կա մի զանգված, որը, իմ կարծիքով՝ այսօր 10-15 տոկոսն է կազմում, դա, իհարկե, ամենաանգրագետ զանգվածն է, այսինքն՝ մարդիկ, որոնք ոչ մի բան չեն հասկանում և ունեն կարծրատիպային մտածելակերպ, այսինքն՝ ոչ թե խոսքի բովանդակությունն են ուզում հասկանալ, ընկալել, իրենք պիտակներով են ապրում՝ սա թալանչի է, նա այն է: Այդպիսի մարդիկ մեր շրջապատում էլ կան, չէ՞, որ երբ հարցնում ես, ասում են՝ սա թալանչի է, բայց երբ հարցնում ես՝ ումի՞ց և ի՞նչ է թալանել, չգիտի»:

Արեն Ափիկյանը հավելեց, որ ուժայինները հոգնել են Նիկոլ Փաշինյանին պաշտպանելուց. «Եթե Փաշինյանը փորձի երկարացնել, մենք կտեսնենք նաև ոստիկանության և ԱԱԾ-ի մեջ էլ լուրջ դիմադրություն, իսկ դա կվերջանա: Փողոցը նրան էլ չի պահում, հանրային աջակցություն չունի, ինքը գիտի, որ չկա այդ ամենը:

Ինչքան էլ ուզում ես՝ ճիպոտներով գյուղերից մարդկանց խաբի՝ բեր Երևան, իրենք չեն գալու քեզ պաշտպանեն: Երբ պարզ լինի, որ բանակը դեմ է, ԱԱԾ-ն դեմ է, Ոստիկանությունը դեմ է, ես վստահ եմ, որ այդ պահը գալու է, և իրենք էլ դա գիտեն, դրա համար իրենք ուղղակի ռեսուրս չունեն պայքարելու: Ինքը սիրով արյուն կթափեր՝ իր իշխանությունը պահելու համար, բայց նույնիսկ այդ ռեսուրսն ինքը չունի»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել