«Մեր կյանքում ճամփորդությունները շատ֊շատ են, բայց այս մեկը կառանձնացնեմ»․ Աննա Դովլաթյանի գրառումն ամուսնու և դստեր հետ հանգստի մասին
ԼԱՅՖԴերասան Դավիթ Աղաջանյանն ու երգչուհի Աննա Դովլաթյանն այս շրջանում իրենց դստեր՝ Կարինայի հետ հանգստանում են Եգիպտոսում: Աննան Ինստագրամի իր էջում հաճախ է լուսանկարներ տեղադրում ընտանեկան հանգստից: Երգչուհին այս անգամ լուսանկարներ է հրապարակել՝ դստեր 8 ամսական դառնալու առթիվ:
«Այսօր իմ հրեշտակը դարձավ 8 ամսական։ Մեր կյանքում ճամփորդությունները շատ֊շատ են ու ամեն մեկը յուրովի, բայց այս մեկը կառանձնացնեմ, քանի որ երեքով ենք. նոր էմոցիաներ, գույներ և երջանիկ պահեր: Եվ դեռ արջևում մեծ ճանապարհ է սպասվում»,- լուսանկարներին կից գրել է նա:
Հիշեցնենք, որ Դավթի և Աննայի առաջնեկը ծնվել է 2020 թվականի ամռանը: Զույգն ամուսնացած է 2018 թվականից:




1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
4
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



