ԱԱԾ-ն արդեն հաստատել է Սյունիքի սահմանակից հատվածում ադրբեջանցիների ինժեներական աշխատանքների ծավալումը. Տիգրան Աբրահամյան
ԲԼՈԳՍյունիքի սահմանակից հատվածում ադրբեջանցիների ինժեներական աշխատանքների ծավալման մասին դեռ օրեր առաջ էի խոսել։ Կանխատեսելի էր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«ԱԱԾ-ն արդեն հաստատել է, որ նման աշխատանքներ իրականացվում է։ Սա դեռ սկիզբն է, Ադրբեջանն աստիճանաբար բարելավելու, կահավորելու է իր ուղեկալները, հենակետերն ու դիտակետերը, սահմանային անհրաժեշտ ենթակառուցվածքներով ապահովելու ողջ սահմանագիծը։
Որքան բարելավվի և առավելություն ապահովի, այնքան ավելի ռիսկային է դառնալու սահմանային տարբեր բնույթի միջադեպերը։
Արցախի և Հայաստանի սահմանային հատվածում այս գործընթացի հետևանքներն ամենատարբեր փուլերում տեսել ենք, դժվար չէ կռահել, թե ինչ պրոցեսներ են լինելու, ինչ ինտենսիվության և որպես արդյունք ինչ ենք ունենալու»,- գրել է նա:
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



