Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից փոխանցվել նախնական տվյալներով 2 զինծառայողի մասունք
ԲԼՈԳԵրեկ Արցախի հարավային թևում Ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվել:
Սակայն, Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻ ծառայությանն է փոխանցվել նախնական տվյալներով 2 զինծառայողի մասունք: Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո: Նշենք, որ 2 օր առաջ նույն վայրից փոխանցվել էր ևս մեկ զինծառայողի մասունք:
Պատերազմի օրերին տարածքը թիրախավորվել և հրկիզվել էր թշնամու արձակած հրթիռից:
Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:
Զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1488 աճյուն:
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



