Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինչ են առաջարկում ամերիկացիները Նիկոլ Փաշինյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանում հասարակության կողմից գրեթե չնկատվեց բավական հետաքրքրական մի զեկույց, որն այս օրերին հրապարակվեց ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից։ Իհարկե զեկույցն ինքնին հետաքրքիր է այնքանով, որ ունի Հայաստանին վերաբերող հատվածներ, սակայն կա եւս մեկ նրբերանգ։ Հայաստանին վերաբերող մասը բավական յուրօրինակ մեկնաբանություն կարող է ստանալ այժմյան հայաստանյան իրականության պայմաններում։

Խոսքը մարտի 2-ին Պետդեպարտամենտի կողմից հրապարակված երկմասանի Թմրամիջոցների վերահսկման միջազգային ռազմավարության ամենամյա զեկույցի մասին է, որը ունի երկու մաս․ 1-ինը վերաբերում է թմրանյութերի եւ քիմիական վերահսկողությանը, 2-րդը՝ փողերի լվացմանը։ Նախ, հետաքրքրական է այն, որ զեկույցի հեղինակները զուտ մասնագիտական հետազոտությունների արդյունքում արձանագրել են, որ Հայաստանը հիմնականում ապօրինի թմրանյութերի տարանցիկ երկիր է` տեղակայված աղբուր-երկրներ Աֆղանստանի և Իրանի, և Եվրոպայի և Ռուսաստանի շուկաների միջև, սակայն նաեւ ֆիքսել են, որ Հայաստանի իշխանությունները պնդում են, որ ափիոն, մետամֆետամին և հերոին ապօրինի կերպով ներմուծվում են հիմնականում Իրանից:

Սա բավական ուշագրավ է։ Գուցե եւ իրականում էլ այդպես է, սակայն 2018-ի գարնանը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հայ-իրանական հարաբերություններում տեղի ունեցած նկատելի սառեցման եւ հատկապես ժամանակին Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Կովկասյան տուրնեի շրջանակներում Իրանի հետ հարաբերությունների, հայ-իրանական սահմանի մասին խոսակցությունների շրջանառության մեջ դրվելուց, ու ամենաթարմ օրինակը՝ ՊԵԿ կողմից 45 միլիոն դոլար ընդհանուր արժեքով թմրանյութի խոշոր խմբաքանակի բացահայտման մասին լուրի հանրայնացումից հետո, որտեղ կարծես թե էլի շեշտվում է իրանական հետքը, կարելի է արձանագրել, որ Հայաստանի իշխանությունները ժողովրդի լեզվով ասած, որոշակիորեն աշխատում են ԱՄՆ-ում Իրանի վրա «բոչկա գլորած» լինել։

Շատ ավելի հետաքրքիր է զեկույցի փողերի լվացման բաժնում Հայաստանի մասով արձանագրվածը։ Ըստ այդմ, «2018թ. «Թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանը աստիճանաբար ամրապնդել է փողերի լվացման դեմ իր օրենսդրությունը և կտրուկ ավելացրել է փողերի լվացման հետաքննությունները: Հայաստանը քրեական գործեր է հարուցում նախկին կառավարությունների բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց հետ կապված օլիգարխների դեմ, և նոր օրենսդրության շնորհիվ այժմ կարող է անօրինական գործունեության հետ կապված ակտիվները քննել քաղաքացիական դատարանում: Հայաստանի խորհրդարանը փոփոխություններ է կատարել բանկային գաղտնիության մասին խիստ օրենքներում, որոնք խոչընդոտում են քննիչների` բանկային տվյալներին հասանելիություն ստանալու հնարավորությանը:

Չնայած Սահմանադրական դատարանը չեղյալ հայտարարեց փոփոխությունները՝ կառավարությունն այժմ աշխատում է օրենսդրության նոր նախագծի վրա՝ լուծում տալու Սահմանադրական դատարանի մտահոգություններին, ասվում է զեկույցում: 2018թ. հեղափոխությունից հետո Հայաստանի իրավապահ մարմինները ակտիվացել են փողերի լվացման գործերը բացահայտելու փորձերում: 2018թ. կեսերից մինչև 2019թ. թվականի նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Ֆինանսական հետախուզության ստորաբաժանումը հարցում է ստացել փողերի լվացման տարրերի հետ կապված ընդհանուր առմամբ 200 քրեական գործերի վերաբերյալ:

2020թ. հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում այդ թիվը հասել է մոտավորապես 700-ի: Այդ գործերը հիմնականում հարուցվել են այնպիսի մեղադրանքների համար, ինչպիսիք են աղմկահարույց կոռուպցիան, հափշտակությունները, հարկերից խուսափելը, գողությունը և խարդախությունները: Այս գործերի զգալի մասը ուղղված է Հայաստանի նախկին ռեժիմների և նրանց հետ փոխկապակցված օլիգարխների դեմ: 2018թ. կեսերից մինչև 2019թ. վերջ ընկած ժամանակահատվածում Հայաստանի դատարաններն ութ դատավճիռ են կայացրել փողերի լվացման տարրերով գործերով: Չնայած 2020թ. պաշտոնական վիճակագրությունը դեռ առկա չէ, Ֆինանսական հետախուզության ստորաբաժանման պաշտոնյաներն ակնկալում են, որ այդ թիվն ավելի մեծ կլինի»,- ասվում է զեկույցում (մեջբերում ըստ «Առավոտի» թարգմանության):

Որքան էլ ուզենանք անաչառորեն կարդալ այս պարբերությունները, սակայն չենք կարող չարձանագրել, որ կա որոշակի քաջալերանք՝ պարզ բառերով ասած՝ Հայաստանի նախկին կառավարությունների դեմ Նիկոլ Փաշինյանի մղած պայքարի մասով։ Ընդ որում, նշենք, որ Հայաստանի բոլոր նախկին կառավարությունները, արդեն աշխարհաքաղաքական տեսանկյունիղ դիտած, ընկալվում են որպես ռուսամետ կառավարություններ, եւ կարող ենք արձանագրել, որ ԱՄՆ-ն քաջալերում է Նիկոլ Փաշինյանի՝ ռուսամետ ուժերի դեմ պայքարը «փողերի լվացման եւ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի» «փաթեթավորմամբ» եւ տողարանքում՝ Հայաստանի համար ծանր այս ժամանակներում եւ խառնակ քաղաքական դրության մեջ խոստանում է աջակցություն՝ եթե այդ պայքարը շարունակվի։

politik.am

Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ