Twitter-ն առաջին անգամ օգտատերերին նախազգուշացրել Է հաքերների կողմից սպառնալիքի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆTwitter ընկերությունն իր գոյության ընթացքում առաջին անգամ օգտատերերին նախազգուշացրել Է պետական իշխանությունների կողմից հովանավորվող հաքերների կողմից սպառնալիքի մասին: Համապատասխան նամակն ընկերությունն ուղարկել Է այն օգտարերերին, որոնց հաշիվները համարել Է վտանգված, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Financial Times թերթին:
Ինչպես նշում Է հրատարակությունը, Twitter-ը նախազգուշացնում Է, որ հաշիվները հաքերների կողմից կարող են կոտրվել օգտատերերի հեռախոսահամարները, Էլեկտրոնային փոստի հասցեները եւ IP-հասցեներն ստանալու համար: Ընդ որում չի ճշտվում, թե որ պետություններն են նկատի առնվում:
Ընկերությունը հայտնել Է, որ սպառնալիքի տակ Է հայտնվել միայն «հաշիվների ոչ մեծ խումբ»:
Թերթն ընդգծում Է, որ այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են Google-ը եւ Facebook-ը, արդեն ունեն հնարավոր կոտրումների վերաբերյալ օգտատերերի նախազգուշացման եւ իրազեկման համակարգեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



