Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Շատ բարդ օրեր էին...». Դալիթան՝ կորոնավիրուսով վարակվելու եւ դրա պատճառով «Քավարան» սերիալում այլեւս չնկարահանվելու մասին

ԼԱՅՖ

Covid 19-ը չի շրջանցել նաեւ Դալիթային, որն օրերս է հաղթահարել վիրուսային փուլը: NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհին պատմել է վարակի շրջանում իր ինքնազգացողության եւ կորոնավիրուսի պատճառով հայ-ամերիկյան՝ «Քավարան»/Purgatory սերիալի երկրորդ եթերաշրջանում չնկարահանվելու մասին:

«Շատ բարդ օրեր էին, քանի որ այդ վիճակում շատ թույլ ես զգում՝ ջերմության եւ այլ պատճառներով չունես ոչ մի բանի տրամադրություն, ի վիճակի չես զբաղվել ինչ-որ բանով։ Կուրսեցիներս, ընկերներս, ծանոթներս... բոլորն ինձ լավ էներգիա էին փոխանցում նամակներով, շնորհակալ եմ բոլոր- բոլորին՝ իրենց ուշադրության եւ բարեմաղթանքների համար։ Այդպես տրամադրությունս բարձրանում էր, ու օրն արագ էր անցնում։ Փառք Աստծո՝ հաղթահարեցի վիրուսը՝ բժշկի եւ բուժքույրի օգնությամբ։ Իսկ այդ ընթացքում հիմնականում զբաղվում էի դասերով եւ քննություններով»,-վերհիշեց նա:

Անդրադառնալով «Քավարան» սերիալի իր դերին եւ նկարահանումներին այլեւս չմասնակցելուն՝ Դալիթան նշեց.

«Ցավոք սրտի՝ covid-ի պատճառով չկարողացա շարունակել նկարահանումները հայ-ամերիկյան` «Purgatory» սերիալում։ Երկրորդ եթերաշրջանի նկարահնումները հետաձգվեցին անցյալ տարի` համավարակի պատճառով եւ նախատեսված էին վերսկսվել այս տարվա մարտին։ Երբ ինձ մոտ ախտանշաններ եղան, արդեն սերիալի նախապատրաստական աշխատանքներն սկսվել էին...»։

Երգչուհին նաեւ հավելեց. «Ջեսիկայի կերպարը ես համարում եմ իմ կերտած կարեւոր դերերից մեկը, քանի որ նրա հոգեկան ապրումները բացահայտելն ու խաղալը շատ հետաքրքիր էր։ Ես շատ ուրախ եմ, որ ընդգրկված եմ եղել այս նախագծում եւ աշատել այդ թիմի հետ»։

Թեեւ շատ էր կապվել իր կերպարին, Դալիթան չի նեղսրտում ստեղծված իրավիճակից, քանի որ հասկանում է՝ այլ տարբերակ չկար. «Ես չեմ նեղվում, քանի որ ինձ համար առողջությունը միշտ առաջնային է։ Սերիալն ամբողջովին նկարահանվում է քարանձավում, եւ covid-ի հետէֆֆեկներից խուսափելու համար բժշկի խորհրդով ես դեռ երկար ժամանակ պետք է հեռու մնամ ցուրտ, խոնավ և փոշոտ տեղերից։ Երկրորդ սեզոնում կտեսնեն նոր Ջեսիկայի, բայց ուրախ եմ, որ մարմնավորել եմ նրան առաջինը, եւ որ Ջեսիկան սիրվել է հեռուստադիտողի կողմից հենց առաջին եթերաշրջանից։ Ողջ թիմին մաղթում եմ հաջողություն երկրորդ եթերաշրջանում»։

Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան Արագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանՈ՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Չինաստանը առգրավել է F-35 կործանիչի պահեստամասեր, որոնք հայտնվել էին Հոնկոնգում. Bloomberg Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 24-ի 08։00-ի դրությամբ Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»Լույս չի լինելու Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին 14 հազար տոմսից վաճառվել է 6 հազարը․ դատարկ տրիբունաների պատասխանատուն ո՞վ է «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել«Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Ռոստովի մարզում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էՕրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով