Ադրբեջանցիներն Ազատամուտում չափագրումներ չեն կատարում․ համայնքապետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄամուլում տեղեկություն էր տարածվել, թե ադրբեջանցիները մտել են Տավուշի մարզի Ազատամուտ գյուղ և ինչ-որ չափագրումներ են կատարել։ Իրավաբան․net-ի հետ զրույցում համայնքապետ Արթուր Բեգինյանը հերքեց այդ լուրը։
«Նման բան չկա, Ազատամուտ խաղաղապահներ չեն եկել։ Խոսակցություններ են տարածվել, թե ռուսներն եկել են, մյուս կողմից էլ ադրբեջանցիներ են եկել իրենց դրոշն են տեղադրել»։
Սակայն Տավուշի մարզ ռուս խաղաղապահների ավտշարասյուն մտել է, համայնքապետի խոսքով՝ նա չի տեսել, բայց բնակիչներից տեսնողներ եղել են։
Նրա խոսքով՝ ռուս խաղապահների մեքենաների շարասյուն է անցել՝ մոտ 5 մեքենա։
«Տեսել են, մի մասը գնացել են Շամշադին, մի մասը գնացել են Նոյեմբերյան, բայց թե կոնկրետ որ մասը չեմ կարող ասել»,-ասաց համայնքապետը։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



