Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում մոտ 500 ռուս խաղաղապահների և ադրբեջանցիների կողմից սահմանի երկայնքով չափագրումներ անելու մասին տեղեկությունը բացարձակ մտացածին է. ՀՀ ՊՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ պաշտպանության նախարարությունն անդրադարձել է Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում ռուս խաղաղապահների և ադրբեջանցիների կողմից սահմանի երկայնքով չափագրումներ անելու մասին լուրերին:
«Սոցիալական ցանցերով և տարբեր ԶԼՄ-ներով տարածվող տեղեկությունը, թե Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում «արդեն երկու օր է մոտ 500 ռուս խաղաղապահներ և ադրբեջանցիներ սահմանի երկայնքով չափագրումներ են անում», բացարձակ մտացածին է և չի համապատասխանում իրականությանը:
Եվս մեկ անգամ հորդորում ենք ձեռնպահ մնալ չստուգված, առավել ևս կեղծ տեղեկատվություն տարածելուց»,- նշվում է հաղորդագրությունում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



