Սենատն ընդունել է ԱՄՆ տնտեսությունը խթանելու միջոցառումների փաթեթ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՇաբաթ ԱՄՆ Սենատն ընդունել է երկրի նախագահ Ջա Բայդենի առաջարկած 1,9 տրիլիոն դոլարի չափով միջոցառումների փաթեթը՝ ուղղված տնտեսության խթանմանը, հաղորդում է Reuters-ը:
Օրինագծին կողմ է քվեարկել պալատի 50 օրենսդիրներից 49-ը: Դա ԱՄՆ պատմության մեջ տնտեսությունը խթանելու ուղղությամբ խոշորագույն օրենքներից մեկն է, եւ այն կարելի է համարել երկրի ղեկավարի պաշտոնում Բայդենի առաջին օրենսդրական հաղթանակը:
Շաբաթ Բայդենն ասել է, որ հույս ունի, որ Ներկայացուցիչների պալատն արագորեն կընդունի վերանայված օրինագիծը, որպեսզի այն ստորագվի եւ մեկնարկեն ամերիկացիներին 1400 դոլարի չափով ուղիղ վճարումները:
«Այդ պլանը թույլ կտա օգնության կարիք ունեցող Ամերիկայի ժողովրդին այս ամսվանից ստանալ կտրոններ»,-ասել է Բայդենը քվեարկությունից հետո:
1400 դոլարի չափով հատկացումներ կստանան բազմաթիվ ամերիկացիներ, իսկ նրանք, ում տարեկան եկամուտը գերազանցում է 75 հազար դոլարը, կսկսեն աստիճանաբար դադարել ստանալ վճարումները:
Նոր միջոցառումները ներառում են նաեւ շաբաթական 300 դոլարի չափով հատկացումներ 9,5 միլիոն մարդու համար գործազրկության պարագայում, որոնք զրկվել են աշխատանքից ճգնաժամի ընթացքում:
Շուրջ 350 միլիարդ դոլար է առանձնացվել նաեւ նահանգների կառավարությունների եւ իշխանության տեղական մարմինների համար, որոնց բյուջեում ճեղքվածք էր գոյացել համավարակի հետեւանքով: