Երևան, 31.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


««Թավշյա հեղափոխություն» կոչվող աշխարհաքաղաքական օպերացիան կոտրեց Հայաստանի անվտանգության ողնաշարը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հաշվի առնելով թե՛ մակրոտնտեսական՝ գրեթե բոլոր ոլորտներում անկում արձանագրող ցուցանիշները, թե՛ տնտեսության ընդհանուր իրավիճակը, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը կարծում է, որ տնտեսական խորքային ճգնաժամի մեջ ենք, որի հաղթահարման համար գործող վարչակազմը չունի ո՛չ անհրաժեշտ մասնագիտական ռեսուրս, ո՛չ քաղաքական կամք:

Դեֆոլտային վիճակ ու պարալիզացված տնտեսություն

«Վերջին գրեթե 3 տարվա ընթացքում Հայաստանի տնտեսական համակարգը կառավարվում էր ու առ այսօր շարունակում է կառավարվել քաոտիկ ու ֆրագմենտար կերպով՝ առանց գոնե միջնաժամկետ պլանավորման: Իսկ այն, ինչ փորձում էին ներկայացնել որպես երկարաժամկետ զարգացման հեռանկար, ոչ այլ ինչ էր, քան հերթական բաժակաճառ: Տնտեսության մեջ խորքային խնդիրների առկայությունն ակներև դարձավ դեռ 2019 թ.-ին, երբ իրեն իշխանություն համարող, սակայն «իշխանություն» եզրույթի իրական իմաստը չգիտակցող խմբակը հաստատեց կառավարության ծրագիրը, որում որևէ ցուցանիշ ու չափորոշիչ չկար: Դա վկայում էր մեկ բանի մասին, այն է՝ կառավարությունն ի սկզբանե չի ցանկացել իրական պատասխանատվություն կրել երկրի տնտեսական զարգացման համար՝ տեղափոխելով այդ բարդագույն ոլորտի խնդիրները պոպուլիզմի դաշտ, ինչի ամենավառ դրսևորումներից է տնտեսական հեղափոխության մասին խոսույթը:

Ի վիճակի չլինելով գեներացնել արդյունք ու ապահովել տնտեսական ակտիվություն՝ դիլետանտների կառավարությունն իր պարտավորությունները կատարելու նպատակով սկսեց վարկային միջոցներ ներգրավել միջազգային ինստիտուտներից, ինչի արդյունքում Հայաստանի պետական պարտքը հասավ 8 մլրդ դոլարի: Հաշվի առնելով այն, որ Հայաստանի համախառն ներքին արդյունքի ծավալը կազմում է մոտ 12,8 մլրդ դոլար, ակնհայտ է, որ այս դիլետանտները երկիրը հասցրել են դեֆոլտային վիճակի, որի մասին թեև չի հայտարարվում, սակայն դե-ֆակտո մենք ունենք պարալիզացված տնտեսություն, ինչը պետք է գնահատել այլևս բացառապես ազգային անվտանգության սպառնալիքների համատեքստում»,-«Փաստի» հետ զրույցում շեշտեց Վահե Դավթյանը:

Մեր բնակչության մոտ 50 տոկոսը սոցիալական անվտանգության խնդիր ունի

Անդրադառնալով շարունակական բնույթ կրող գնաճի հիմնական պատճառներին ու հետևանքներին, մեր զրուցակիցը մի քանի հանգամանք առանձնացրեց: «Առանցքային պատճառն, իհարկե, փոխարժեքի տատանումն է: 2021թ. հունվարին դոլարի նկատմամբ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 521 դրամ, ինչը մոտ 9%-ով բարձր է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից, որը կազմում էր մոտ 480 դրամ: Այս խնդիրը կառավարությունը կրկին փորձում է բարդել բնակչության վրա՝ հայտարարելով, որ մարդիկ սկսել են ավելի շատ դոլար գնել: Եթե անգամ այդպես է, ապա դա տեղի է ունենում բացառապես իշխանությունների անփույթ ֆինանսական քաղաքականության արդյունքում: Պետք է հասկանալ, որ կառավարության առանցքային գործառույթներից է երկրի ֆինանսական համակարգի, ազգային արժույթի հանդեպ վստահության ապահովումը թե՛ բնակչության, թե՛ բիզնեսի համար:Էլ չեմ խոսում օտարերկրյա ներդրողների մասին, որոնց հետ աշխատանքը կարող ենք լիովին ձախողված համարել: Այս իշխանությունների օրոք Հայաստանը վերածվել է ներդրումների համար ռիսկային գոտու, ինչը պայմանավորված է թե՛ կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողմամբ, թե՛ պատերազմով»,-ասաց նա:

Մեկ օրինակ բերելով՝ նա շեշտեց. «ՄԻՊ-ի հայտարարության համաձայն՝ նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիայից հետո ադրբեջանական զինված ուժերը պատերազմի սպառնալիքով ներխուժել են Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի տարածք՝ լրջագույն վնաս հասցնելով այնտեղ հողմային էներգետիկայով զբաղվող ընկերությանը: Արդյունքում ընկերությունը զրկվել է իրեն մինչև 2048 թ. տրամադրված հողատարածքում գործունեություն ծավալելու հնարավորությունից՝ կրելով մոտ 5 մլն դոլարի վնաս: Այսպիսի խայտառակ պայմաններում իրեն իշխանություն հայտարարած խմբակը դեռ խոսում է տնտեսական նոր հավակնությունների, օտարերկրյա ներդրումների ներգրավման, զրոյական կետից սկսելու մասին: Գնաճի վրա էապես ազդում է նաև էլեկտրաէներգիայի ու գազի գնի բարձրացումը, որը էներգետիկ քաղաքականության տապալման ուղղակի արգասիքներից է:

Այս ամենի արդյունքում կարող ենք վստահորեն կանխատեսել, որ Հայաստանում խորանալու է աղքատությունը: Թեև վիճակագրական տվյալներով Հայաստանում աղքատությունը հասնում է մոտ 29 %-ի, ինչն ինքն իրենով ճգնաժամային ցուցանիշ է, սակայն բազմաչափ աղքատության ցուցանիշներից ելնելով՝ մեր բնակչության մոտ 50 %-ն ունի սոցիալական անվտանգության խնդիր: Ի դեպ, այս սեգմենտում հատկապես խոցելի են երեխաները: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համաձայն՝ Հայաստանում երեխաների 64 %-ը խոցելի է աղքատության 2 և ավելի չափելի դրսևորման ուղղությամբ, ընդ որում, գյուղական բնակավայրերում նման խոցելիությունը հասնում է 82 %-ի: Այսպիսով, «հպարտ քաղաքացին» ոչ միայն շարունակելու է մնալ աղքատ, այլ առերեսվելու է նոր վտանգների»:

Սուվերեն շահն այսօր ոտնահարված է

Իսկ թե ի՞նչ քաղաքականությամբ է առաջնորդվում ներկայիս կառավարությունը երկու արհավիրքների՝ թե՛ համաճարակի, թե՛ հատկապես պատերազմի խորացող հետևանքները մեղմելու ուղղությամբ, Վահե Դավթյանը նշեց. «Գործող ապազգային կառավարությունը մեկ օրակարգ ունի և իրականացնում է մեկ քաղաքականություն՝ Հայաստանը դարձնել թուրք-ադրբեջանական գեոռազմավարական մերձեցման հարթակ: Հրամցվում է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ առևտրատնտեսական կապերի զարգացման գաղափարը, որն ուղղակի սպառնալիք է մեր ազգային անվտանգության համար: Սպառնալիք է, քանի որ ավանդաբար Անկարան օգտագործում է տնտեսական գործիքակազմը աշխարհաքաղաքական էքսպանսիա իրականացնելու համար, ինչի վառ օրինակներից է վրացական Աջարիան: Մյուս կողմից, ո՛չ Անկարան, ո՛չ Բաքուն Հայաստանը որպես գեոտնտեսական գործընկեր չեն դիտարկում, հակառակ դեպքում տարածաշրջանում տրանսպոր տ ա յին հա ղոր դակ ցու թյուն ն ե ր ի վերսկսման շրջանակներում օրակարգ կբերվեր Կարս-Գյումրի երկաթուղու վերաբացման հարցը: Մինչդեռ կողմերը որպես կարևորագույն միջանցք դիտարկում են Կարս-Իգդիր-Նախիջևանը, իսկ Ալիևը Լաչինում հայտարարում է, որ Հայաստանի տրանսպորտային ինտեգրման հարցը, խոշոր հաշվով, Ռուսաստանի գործն է:

Ի վերջո, ինտեգրվելու, արտաքին տնտեսական քաղաքականություն վարելու համար անհրաժեշտ է հիմնվել սուվերեն շահի վրա: Վերջինս այսօր ոտնահարված է, ինչից շատ հմտորեն օգտվում են մեր հարևանները: Այն մասին, որ Հայաստանը վերածվում է թուրք-ադրբեջանական մերձեցման գործիքի, վկայում է նաև կառավարության՝ վերջերս կայացրած որոշումը, համաձայն որի՝ հայկական ընկերություններին թույլատրվում է թուրքական գյուղմթերքը ներմուծել ՀՀ պետական սահմանի Բագրատաշեն անցումային կետով: Մաքսազերծումից հետո գյուղմթերքը կարտահանվի երրորդ երկրներ: Սա հերթական ապացույցն է առ այն, որ այս իշխանությունները չունեն որևէ նպատակադրում, որը կբխի ազգային շահից: Դուք հարցնում եք երկու արհավիրքների մասին, իսկ ես կավելացնեմ ևս մեկը՝ ամենակարևորը. դա «թավշյա հեղափոխություն» կոչվող աշխարհաքաղաքական օպերացիան է, որը կոտրեց Հայաստանի անվտանգության ողնաշարը»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

3 նշան, որոնք վկայում են մոտալուտ մահվան մասինՀարևանների միջև վիճաբանություն է եղել. գործի է դրվել գազային ատրճանակ Մեկ մարդ է զnhվել ԱՄՆ-ի Մեծ կանիոն պարկում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով Էրդողանը կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը iPhone 18 ստանալու հնարավորություն՝ ուսանողների համարՆոր կանոններ Հայաստանում․ ID քարտերի հետ կապված փոփոխություններ են եղելԱրտասահմանում գնումներդ՝ 20%-ով ավելի շահավետ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Արագածոտնում պարեկները վնասազերծել են քաղաքացուն առևանգողներին, բայց վերջիններից մեկը դիմել է փախուստիԱրմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով Իրանի վրա ԱՄՆ-ի մի շարք հարվածներ չեն տվել ցանկալի արդյունքներ․ NYT Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին Ալիեւները ժամանել են Ղրղզստան Իրանը պատերազմ չի փնտրում. Փեզեշքիան Ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը դժգոհ է Էմանուել Մակրոնի գործունեությունից Վթար․ մինչեւ 17:00-ն ջուր չի լինելու Համացանցում հայտնվել է Նեպալում 6-ամյա աղջկան փրկելու տեսանյութըՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Անահիտ ԳևորգյանՓաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Ղրիմի երկու բնակիչների՝ ուկրաինական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում գերլցանավ է պայթել Կիբեռանվտանգության դասընթացի շրջանավարտները մասնակցեցին Ucom-ի «Junior Academy» ծրագրին Նովակ Ջոկովիչը դուրս է մնացել ԱՄՆ բաց առաջնության առաջին իսկ շրջանից Ազգային ամոթ է, երբ բոլորը ենթարկվում են մի փոքրիկ դիկտատորի. Ցոլակ ԱկոպյանՔաղաքականությունը սադրանքի հարթակ չէ, ոչ էլ անձնական վիրավորանքների տեղ. Իրինա ՅոլյանՂրղզստանը և Չինաստանը ստորագրել են հավերժական բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 31-ին Ի՞նչ իմաստ ունի տասնամյակներ ձգձգվող անդամակցության գործընթացը շարունակել մի միության հետ, որի ապագան այսօր արդեն մշուշոտ ու անհեռանկար է. Զաքարյան Գերմանիան էլեկտրաէներգիայի գների առումով գերազանցել է G20-ի բոլոր երկրներին Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են 239 ուկրաինական ԱԹՍ Իրանը պшտերազմ չի ցանկանում, սակայն վճռականորեն կարձագանքի ցանկացած hարձակման. Փեզեշքիան Տղամարդը մանգաղով սպանել է հինգ ամսական երեխայինԲաքվի բռնшպետի համար ոչ միայն կարևոր է ՀՀ-ի սրբազան հողի տարբեր տարածքների ֆիզիկական, այլ նաև դրանց «պատմական» բռնազավթnւմը․ Ոսկանյան Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են 239 ուկրաինական ԱԹՍ Սահմանափակումներ ՌԴ օդանավակայաններում,հայտարարվել է արտակարգ դրություն․ իրավիճակն՝ այս պահին Ֆրանսիացիների ավելի քան 52%-ը պատրաստ է ընտրություններում քվեարկել Լը Պենի օգտին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Toyota Alphard»-ը և բեռնատարը․ կա 1 զnh, 4 տուժած Իրանը hրթիռներ է արձակել Հորմուզի նեղուցում գտնվող ամերիկյան նավերի և Հորդանանում տեղակայված ԱՄՆ բազաների ուղղությամբ Բեսենթը խոստացել է ամեն շաբաթ պատժամիջոցներ կիրառել՝ Իրանի վրա ճնշում գործադրելու համար ԱՄՆ-ը hարվածել է Իրանի Լարակ կղզու երկու hրթիռային կայանքին. Axios Պուտինը Փաշինյանին կներկայացնի Ռուսաստանի դիրքորոշումը ԵՄ-ի վերաբերյալ հանրաքվեի հարցում. Պեսկով Փաշինյանի կառավարության ծրագրի ողջ ճշմարտությունը՝ Լենա Մաթևոսյանի և Էդգար Ղազարյանի հետ Հանրայինի «Մեծ բանավեճ» հաղորդման ընթացքումՀորդառատ անձրև Երևանում․ փրկարարներն օպերատիվ արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին Իններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջան․ պայքարում ենք հանուն ձեզ. տեսանյութ Ժայռի փլուզման հետևանքով տղամարդ է մահացելԺողովուրդը չի տվել իր աջակցությունը` պառակտմանը, ատելությանը, ինքնության դեմ պայքարին և նոր զիջումներին․ Արամ Վարդևանյան Ինչպե՞ս կազդի կլիմայի փոփոխությունը Սևանա լճի վրա. իշխանությունների պատասխանը Ճամբարակում այրվել է մթերային խանութ Ոչ սթափ վիճակում գտնվող 28-ամյա կինը դանшկաhարել և uպшնել է իր հետ բնակվող 43-ամյա տղամարդուն. ՆԳՆ ոստիկանություն