Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հերոսների ու հակահերոսների մշտամնա փնտրտուքի շրջապտույտում․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հերոս և դավաճան։ Որքան հեշտ ենք մենք տալիս այս բնորոշումները մարդկանց՝ մեր հայրենակիցներին և օտարներին, որքան հեշտ ենք մենք ատում և սիրում, որքան միանգամից կարող է փոխվել մեր վերաբերմունքն այս կամ այն անհատի նկատմամբ։ Մի խոսքով՝ մշտական փնտրտուքի մեջ ենք՝ հերոսների ու դավաճանների: Միջինը չկա, մենք կա՛մ ատում ենք, կա՛մ... կուրորեն պաշտում: Ու թեկուզ ոտքներս անընդհատ քարին է առնում, նորից դասեր չենք քաղում: Բառացիորեն երեկ շախմատի մեր առաջատարներից Լևոն Արոնյանը հերոս էր, ում հաղթանակներով հպարտանում էինք, ում հայ լինելու հանգամանքն ամեն առիթով նշում։ Բայց հետո, որոշ ժամանակ հետո նա մեր «աչքի փուշը» դարձավ։ Նախ՝ երբ որոշեց իր անձնական կյանքը դասավորել կնոջ մահից հետո (դե, մենք չենք կարող, չէ՞, մեր հեղինակավոր կարծիքը չհայտնել), և երկրորդ՝ երբ Արոնյանը հայտարարեց, որ որոշել է լքել Հայաստանը և այլևս հանդես չգալ Հայաստանի դրոշի ներքո։

Մեկ րոպեում, մի քանի վայրկյանում նա դարձավ հակահերոս։ Ամեն տեղից ելնողն իր պարտքը համարեց քննարկել Արոնյանի կարիերան, կյանքը, կայացրած որոշումը՝ առանց խորանալու մանրուքների մեջ, առանց պատճառներն ուսումնասիրելու, առանց դավադրապաշտական տեսությունների։ Նա գրեթե դավաճան կարգվեց, որը լքում է Հայաստանը, հայրենիքը։ Մի պահ կար, երբ նման հակահերոս էլ դարձել էր Հենրիխ Մխիթարյանը՝ հայկական ֆուտբոլի լավագույն խաղացողներից մեկը, մարդ, ով երբեք չի մոռանում իր ազգային պատկանելությունը, ամեն հարմար առիթով խոսում է Հայաստանի ու Արցախի մասին, ամուր թելերով կապված է հայրենի հողին, բարձր է պահում հայի ու Հայաստանի անունը։ Եվ հանկարծ, երբ նա իր քայլերով ցույց տվեց իր վերաբերմունքը մոր հանդեպ կատարված անարդարության կամ էլ այլ խնդիրների վերաբերյալ, երբ հրաժարվեց մասնակցել հավաքականի խաղերից մեկերկուսին՝ վկայակոչելով մարզական ոչ նորմալ վիճակը, նա դարձավ հակահերոս։ «Նորմալ ֆուտբոլ խաղալ էլ չգիտի, Հայաստանի ազգային հավաքականում չի խաղում, գնում, «Ռոմայում» գոլեր է խփում»,-գրում էին ֆեյսբուքյան որոշ «գիտակներ», իսկ իրականում՝ իմաստակներ։

Նա լուռ տարավ բոլոր այս հարձակումները, դաստիարակությունը թույլ չտվեց, թերևս, ավելի կոպիտ լինել իր բնորոշումներում, թեկուզ կարող էր, իրավունքն ուներ։ Հետո Արցախյան պատերազմի ընթացքում նրա սոցցանցային ակտիվությունը Մխիթարյանին վերադարձրեց «հերոսի» կոչումը: 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո մենք բազմաթիվ հարցեր ունեինք ոչ միայն մեր երկրի քաղաքական վերնախավին, այլ նաև զինված ուժերին։ Դրանք հարցեր էին, մեղադրանքներ, բարկություն. ինչո՞ւ այսպես ստացվեց, ինչո՞ւ այսքան զոհեր ունեցանք, ինչո՞ւ կորցրեցինք Արցախը, արդյո՞ք զինված ուժերը չէին տիրապետում իրավիճակին։ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, որին ուղղվելիք հարցերը թերևս ամենաշատն են, մեկ գիշերվա մեջ դարձավ հերոս, այն պահին, երբ ԳՇ պետի առաջին տեղակալի՝ աշխատանքից ազատման հրամանագրից հետո գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ «ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում»:

Օնիկ Գասպարյանը դարձավ հերոս, որը դեմ դուրս եկավ իշխանություններին։ Ի՞նչ է, հիմա արդեն հարցեր չունե՞ք ԳՇ պետին, նա այլևս մեղավորություն չունի՞ տեղի ունեցած իրադարձություններում, հետաքրքիր չէ՞, թե ինչու էր լռում պատերազմից հետո, երբ զինված ուժերին դավաճան ու մարտի դաշտից փախչող կարգեցին: Նույնը՝ նաև նախագահ Արմեն Սարգսյանի պարագայում է։ Այս անձն այնքան արագ է հերոսից հակահերոսի ու դավաճանի վերածվում, որ հաշիվդ կորցնում ես։ Նա հերոս էր 2018 թվականին, երբ համաձայնության եկավ Նիկոլ Փաշինյանի հետ, դավաճան և ուղղակի դրածո, երբ իրար հետևից լուռ ու մունջ ստորագրում էր այս կամ այն օրենքը, այդ թվում՝ իրավաբանների կողմից հակասահմանադրական գնահատվածները, հետո, երբ Օնիկ Գասպարյանի՝ ԳՇ պետի պաշտոնից ազատման դիմումը չստորագրեց, նա կրկին հերոս էր, բայց երբ... էլի չստորագրեց, դարձավ դավաճան։ Երևի այս շարքը դեռ երկար կշարունակվի... Նման մի հերոս էլ Նիկոլ Փաշինյանն էր։

Հիմա հաճախ են ասում՝ ինչու մարդիկ, նաև նրանք, ովքեր ճանաչում էին Նիկոլ Փաշինյան պատգամավորին, քաղաքական գործչին և խմբագրին, գնացին նրա հետևից։ Քանի որ այդ ժամանակ էլ մարդիկ ունեին հերոսի կարիք, և այդ թափուր տեղը զբաղեցրեց Փաշինյանը։ Այնքան մեծ էր ցանկությունը՝ ազատվել այն ժամանակվա իշխանություններից, որ բանականությունն, ավաղ, իր տեղը զիջեց պաթոսին, հույզերին, իսկ հետո գիտեք՝ ինչ եղավ։ Այսպես է նաև պատմական կերպարների հետ։ Մենք մինչ օրս չենք կողմնորոշվել Վարդա՞ն, թե՞ Վասակ Մամիկոնյանն է հերոս։ Պապ թագավորը դրակա՞ն կերպար է, թե՞ բացասական։ Մենք ազգովի անընդհատ հերոսների փնտրտուքի մեջ ենք։ Մեզ պետք է մեկը, ում հետևից կգնանք։ Կարևոր չէ, թե ով է նա։ Այսօր արդեն հերոսներ ենք դարձնում նրանց, ում մերժեցինք երեք տարի առաջ։ Բայց ավելի շատ մենք սիրում ենք մահացած հերոսներին։

«Գնա մեռի, արի սիրեմ»-ը այնքան ճիշտ է բնորոշում մեզ, մեր տեսակը։ Բայց և միևնույն ժամանակ ատում ենք անվերապահ: Մեր կողքին ապրողին ստորացնում ենք, անարգում, նեղացնում, իրար այնպես ենք ատում, ինչպես անգամ թուրքին չենք ատում։ Մեր ատելության թիրախը մենք ենք, մեր սիրո թիրախը՝ ամեն ինչ, բացի կարևորից, բացի հայրենիքից ու ընտանիքից։ Թե ուր կտանի մեզ հերոսների ու հակահերոսների այս փնտրտուքը, պարզ չէ։ Բայց... Մեր հերոսը գիտնականը, ստեղծագործողը, շինարարը, ուսուցիչն ու գործարարը չդարձան, միգուցե նաև այդ պատճառով ենք անընդհատ կանգնում կոտրած տաշտակի առաջ։

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք ՉալաբյանԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան «Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. Փաստաբան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը ՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԳիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա Անդրեասյան Ընդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի սննդի օբյեկտի գործունեությունը Փաշինյանը խոստովանե՞լ է, որ Հայաստանը նոր Սահմանադրություն պետք է ունենա․ ինչ է ասել վարչապետըԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՉինաստանը կոչ է անում վերջ դնել տիեզերական սպառազինությունների մրցավազքին Փարիզի փողոցներ են դուրս բերվել ժանդարմերիայի զրաhամեքենաները զանգվածային ցույցերից առաջ Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամ Երևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Օմսկում Ֆիլիպիններում ուսումնական թռիչքի ժամանակ բшխվել են երկու SF-260 ինքնաթիռ. կան զnhեր «Զվարթնոցում» հերթերից դժգոհությունները չեն դադարում․ ե՞րբ ՀՀ քաղաքացիները կկարողանան անձնագրի սքանավորմամբ հատել սահմանը Դատարանի որոշումը՝ հօգուտ Եկեղեցու․ ինչ է փոխվում կարգալույծ հռչակված հոգևորականների գործերովՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանն ու Սուրեն Աղաջանյանը պարտվեցին 1/8 եզրափակիչում Վայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Անձրևները կվերսկսվեն․ սպասվում է՝ ամպրոպ և քամու ուժգնացում