ՌԴ-ի դեմ պատժամիջոցների երկարացման հարցը կքննարկվի ԵՄ-ի առաջիկա գագաթնաժողովում. Մոգերինի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ-ի դեմ պատժամիջոցների երկարացման հարցը ներառված չԷ ԵՄ-ի Խորհրդի դեկտեմբերի 14-ի նիստի օրակարգում, այն կքննարկվի հանակցության՝ դեկտեմբերի 17-18-ին կայանալիք գագաթնաժողովում: Դա, հաստատել Է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
«Ռուսաստանն այսօր օրակարգում չկա: Ինչպես ես եմ հասկանում, դա այս շաբաթ ավելի ուշ քննարկվելու Է գագաթնաժողովում»,-ասել Է նա ԵՄ-ի Խորհրդին մասնակցելու համար Բրյուսել ժամանելուց հետո:
Ֆեդերիկա Մոգերինին նաեւ հայտնել Է, որ ԵՄ-ի 28 երկրների արտաքին գործերի նախարարները դեկտեմբերի 14-ին քննարկելու են Լիբիայի նոր կառավարությանը ֆինանսական օգնության փաթեթի տրամադրումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում
5
33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով



