Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 340 նոր դեպք. մահացել է 7 մարդ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում մարտի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 340 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 175538 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 757660 վերջին մեկ օրում` 2312 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 6208 պացիենտ. մեկ օրում ավելացել է 170-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 165259 անձ` վերջին մեկ օրում 163 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 3237 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 834 է:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



