Մարտունու շրջանի հարավ-արևելյան թևում և Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս 6 աճյուն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր Մարտունու շրջանի հարավ-արևելյան թևում և Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս 6 աճյուն. երեքը Վարանդայի շրջանի դիրքային հատվածներից, մյուս երեքը՝ Մարտունու շրջանի «Ուլյանասար» կոչվող տեղամասից:
Նախնական տվյալներով բոլորը զինծառայողներ են: Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Զինադադարից հետո առ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1496 աճյուն:
Որոնումները կշարունակվեն վաղը: Ուղղությունների մասին կտեղեկացնենք առավոտյան:
ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



