Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ես մայր եմ, ով ար­դեն վե­րած­վել է ավե­րա­կի. միակ հույսս դա­տա­վո­րի խիղճն է»․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

2019 թ. հոկտեմբերի 28-ին Երևանի Տիգրան Մեծ պողոտայում 17 SS 286 պետհամարանիշի BMW մակնիշի մեքենայի կողմից վրաերթի է ենթարկվել տնտեսագիտական համալսարանի ուսանող Մելքոն Արմենի Մելքոնյանը: Ավարտելով զինվորական ծառայությունն Արցախում՝ նա ընդամենը երեք ամիս առաջ էր վերադարձել քաղաքացիական կյանքի և լի էր սեփական ձգտումներն իրականություն դարձնելու կամքով, սակայն չարաբաստիկ այդ դեպքը խլեց երիտասարդի կյանքը: Ցավոք, առայսօր հարուցված գործն առաջ չի շարժվել, և տղայի մայրը՝ Ոսկեհատ Պողոսյանը դեռ շարունակում է արդարություն փնտրել:

Արդեն մոտ մեկուկես տարի… «Բանակից վերադառնալուց հետո որոշեց ուսումը շարունակել հեռակա հիմունքներով, որպեսզի կարողանա աշխատել և օգնել մեզ: Այդ նպատակով տեղավորվեց «Շերեփ» ռեստորանում: Այնտեղ էր աշխատում մինչև այդ չարաբաստիկ դեպքը,- հիշում է մայրը:- Թաղումից հետո որոշեցինք հասկանալ՝ ինչ է կատարվել այդ օրը: Գտանք ականատեսների, ովքեր պատմում էին, որ մեքենան շատ արագ է ընթացել, իսկ վարորդը նույնիսկ հարվածի պահին չի արգելակել այն»: Մելքոն Մելքոնյանը աչալուրջ և լուրջ երիտասարդ էր: Նա չէր կարող անփութությամբ վտանգի ենթարկել իր կյանքը, իսկ տղային վրաերթի ենթարկած ու ընդամենը մի քանի ժամ անց ոստիկանություն ներկայացած վարորդն անգամ իր մեղքը չի ընդունել:

Մելքոնի ծնողները փորձել են հարևանությամբ գործող խանութների տեսախցիկների տեսագրությունները դիտել: Ոմանք թույլատրել են նայել, ինչի շնորհիվ որոշ տեղեկություններ ստացվել են: Սակայն տարածքին ամենամոտ խանութների տեսախցիկների տեսագրություններն «անհետացել էին»: Խանութներից մեկի տնօրենը խոստովանել է, որ Մելքոնի ծնողներից առաջ այնտեղ են այցելել վարորդի հարազատները… «Պարզ էր՝ մինչ մենք սգում էինք մեր որդու մահը, վարորդի հարազատները որոշել էին թաքցնել հանցագործության հետքերը»,նշում է Ոսկեհատ Պողոսյանը: Պետավտոտեսուչը, որը հերթապահել է դեպքի ժամանակ, Մելքոնի ծնողներին ասել է, որ ալկոհոլի հոտ է առել: Խոսել է վարորդի՝ Բաբկեն Սարգսյանի հետ, և վերջինս խոստովանել է, որ վիսկի է խմել:

Նրան, ի դեպ, «վզից բռնած» ոստիկանություն է տարել «հորոխպերը»՝ ոստիկանության նախկին մի պաշտոնյա, ինչպես նշել է պետավտոտեսուչը: ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության հարցերով ՀԿԳ քննիչ Վարդան Սարգսյանի աշխատանքում կատարված բացթողումները, ըստ Ոսկեհատ Պողոսյանի, «մտահոգիչ են և ակնհայտորեն հեռացնում են մեզ գործի բացահայտումից»: Քննիչն ասել է, որ վարորդն ընդամենը երկու շիշ գարեջուր է խմած եղել, իսկ ժամեր անց կատարված փորձաքննությունը հարբածություն է արձանագրել: Քննիչը սահմանափակվել է խմածության ստուգումով ու արյան անալիզ չի վերցրել: Վարդան Սարգսյանը նշել է, որ պատահարը տեղի է ունեցել ժամը 22:30-ին, մինչդեռ այդ ժամին շտապօգնությունն արդեն ժամանել ու արձանագրել էր Մելքոնի մահը:

Ականատեսները, իրենց հերթին, պնդում են, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 22:00-ի սահմաններում: «Քննիչ Վարդան Սարգսյանի հետ զրուցելիս նաև պարզ դարձավ, որ մոտակա խաչմերուկի տեսագրման սարքերը և լուսացույցը չեն աշխատել, սակայն այնտեղ եղել է երթևեկությունը կարգավորող ոստիկան, որն ականատես է եղել դեպքին, ու նա, չենք հիշում՝ հասցրել է կանգնեցնել մեքենան, թե ոչ, կապ է տվել ու զեկուցել, որ BMW մակնիշի մեքենան վրաերթ է իրականացրել և դիմել է փախուստի։ Տարօրինակ է, որ քրեական գործում այս հատվածը ներառված չէ քննիչ Վարդան Սարգսյանի կողմից։ Մենք նաև խնդրել էինք նրան, որ, որպես ապացույց, վերցնի ճանապարհային մյուս տեսախցիկների տեսագրությունները, որպեսզի հասկանայինք այդ մեքենայի անցած ճանապարհը, ինչպես նաև այն, թե մինչև ուր է վարորդը փախչելով հասել, սակայն քննիչ Վարդան Սարգսյանը մեզ ասաց, որ նպատակահարմար չի գտնում գործին կցել։ Իսկ հիմա էլ Բաբկեն Սարգսյանը ժխտում է փախուստի փաստը:

Փաստացի վարորդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ, մեծ արագությամբ ընթանալով՝ հատել է 2 հոծ գիծ, դուրս է եկել հանդիպակաց գոտի, վրաերթ է կատարել, որի պատճառով մահացել է տղաս, օգնություն չի ցուցաբերել, դիմել է փախուստի, հիմա էլ ազատության մեջ զբաղվում է հետքերը կոծկելով, էլ ի՞նչ պիտի աներ, որ իրեն ձերբակալեին...»,- ասում է տիկին Պողոսյանը՝ շեշտելով, որ, ըստ քննիչի, «հիմքեր չկան»՝ օրենքով նախատեսված կարգով կասկածյալին գոնե 72 ժամով ձերբակալելու համար: Գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) նախատեսված հանրորեն վտանգավոր հանցավոր արարքներ կատարելու համար Բաբկեն Վահանի Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և 2020 թ. սեպտեմբերին գործը «մեղադրական եզրակացությամբ» մտել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, իսկ նոյեմբերին տեղի է ունեցել առաջին նիստը (դատավոր` Վարդան Գրիգորյան, մեղադրող դատախազ՝ Տիգրան Հակոբյան):

«Նիստի սկսվելուց 40 րոպե անց այն հետաձգվեց. մեղադրյալի փաստաբան Վահան Հովհաննիսյանը դատավորին խնդրեց ընդառաջել իրեն, քանի որ նախօրոք պայմանավորված գործեր ուներ: Ուստի դատարանը վճռեց նիստը հետաձգել մինչև 2021 թ. փետրվարի 10-ը։ Բայց այս անգամ էլ այն հետաձգվեց, քանի որ դատախազն էր հիվանդ…»,ասում է Մելքոնի մայրը՝ ցավ հայտնելով, որ վրաերթ կատարողի հարազատներն անգամ տղայի թաղմանը ներկա չեն եղել, չեն ցավակցել, ներողություն չեն խնդրել, զղջման ու ափսոսանքի խոսքեր չեն ասել: Դատական հաջորդ նիստը պլանավորված է մարտի 12-ին:

«Միակ հույսս դատավորի խիղճն է: Գուցե ինքն էլ իմ տղայի տարիքի զավակ ունի և կհասկանա որդեկորույս ծնողին: Ես չեմ առաջնորդվում կույր վրիժառությամբ, ուզում եմ, որ արդարությունը հաղթանակի, որ այլևս ինչ-ինչ բաներ չհորինեն, որ այլևս ոչ մի հանցանք չքողարկվի: Ես մայր եմ, ով արդեն վերածվել է ավերակի: Ու ինձ ավերակողը, իմ որդուն կյանքից զրկողը օրենքի շրջանակներո՞ւմ էլ պատասխան չտա…»,ասում է Ոսկեհատ Պողոսյանը:

Խմբագրության կողմից.- Մենք շարունակելու ենք հետևել նիստերի ընթացքին ու հետամուտ լինել ճշմարտության բացահայտմանը: Թերթը պատրաստ է հրապարակել բոլոր կողմերի տեսակետները:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հnշոտել է գյուղացուն պատկանող մեծ թվով գառների Կաթի ոլորտում խախտում ունենք միայն «Աշտարակ կաթ» ընկերությունում՝ աղիքային ցուպիկի ցուցանիշով. Բաբկեն Պիպոյան ԱՄՆ-ում բшխվել են երկու ուղղաթիռ. կան զnhեր Թուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. Տաթևիկ Հայրապետյան Երևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն․ հայտնի են ժամերն ու փողոցները Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» արտգործնախարարների հանդիպմանը Կոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Վիզաների խիստ ստուգումներ և չեղարկումներ․ ԱՄՆ դեսպանատունը կարևոր հայտարարություն է տարածել Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան Հարձակում՝ ամենամեծ կրիպտոբորսայի վրա. $6 մլրդ ակտիվի կեսը հաջողվել է փրկել Ջրամբար գյուղում գայլերի ոհմակի հարձակման հետևանքով գառներ են անկելԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները Երևան-Սևան ավտոճանապարհին «Opel»-ը բшխվել է ճանապարհի բաժանարար գոտում եղած ծառերին ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինԱրեգակը մոտ կես միլիոն կիլոմետր տրամագծով հսկայական ելուստ է արձակել, որը, հնարավոր է, չհասնի Երկրին Հայաստանը մտել է մի փուլ, որտեղ բարդ հարցերի ճիշտ լուծումները «այո»-ի և «ոչ»-ի պարզ հակադրությունից դուրս են, բայց ճիշտ լուծումները գտնելու համար հանրային երկխոսություն է պետք. Հովհաննիսյան ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 Հայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանՀութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին Որոշ ուսուցիչների աշխատավարձը կփոխվի․ ում կվճարեն 300 հազար դրամ 328 մլն դրամ լրացուցիչ հատկացում՝ բարձր մարզական արդյունքներ գրանցած մարզիկների և մարզիչների անվանական թոշակների համար Վենսն ասել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, նավ է բռնկվել Խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան ԱՄՆ–ում ուղղաթիռներ են բախվել. կա 3 զոհ Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբԻնչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականինՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր ԱվետիսյանԼույս չի լինելու Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար «Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Այսօր մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը․ ծանրամարտի ԱԱ Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ Ստյուարտը Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ Կարապետյան