Եղվարդի խճուղու նախկին «Արաքս» գործարանի պահեստում հրդեհ է բռնկվել․տուժածներ չկան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 11-ին, ժամը 18:43-ին Կոտայքի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Եղվարդի խճուղու նախկին «Արաքս» գործարանի պահեստում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ։ Պարզվել է, որ չգործող գործարանի տարածքում (մոտ 70 քմ) այրվում են ստվարաթղթե արկղեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:29-ին, մարվել՝ 20։09-ին։ Այրվել են 10 քմ կուտակված ստվարաթղթե արկղեր։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



