Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հանրային քննարկման է դրվել նախադպրոցական կրթության պետական նոր չափորոշչի նախագիծը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

2020 թվականին  փոփոխված «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի համաձայն՝ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը հաստատում է ՀՀ կառավարությունը:

Ըստ այդմ` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Նախադպրոցական կրթության պետական նոր չափորոշչի» նախագիծը:

Ի՞նչ է սահմանում չափորոշիչը

Չափորոշիչը սահմանում է ուսումնադաստիարակչական հիմնական բնագավառները, նախադպրոցական տարիքի երեխաներին ներկայացվող որակական պահանջները (կարողունակություններ` կոմպետենցիաներ), ըստ տարիքային խմբերի՝ կրթության և զարգացման վերջնարդյունքները, ինչպես նաև նախադպրոցական կրթական ծրագրերի բովանդակությանը ներկայացվող պահանջները, ուսումնական հաստատություններին ներկայացվող միջավայրի ձևավորման չափանիշները:

Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը հանրակրթության պետական կրթական չափորոշչի բաղկացուցիչ մաս կազմող նորմատիվ իրավական ակտ է, որի հիման վրա մշակված կրթական ծրագրերի ներդրումը պարտադիր է նախադպրոցական կրթություն իրականացնող բոլոր հաստատությունների համար՝ անկախ կազմակերպաիրավական ձևից:

Ներկայում նախադպրոցական կրթության բովանդակությունը կարգավորվում է 2011 թվականին հաստատված և 2018 թ.-ին մասնակի փոփոխված չափորոշչով, որում ներկայացվող որակական պահանջներն անցած շուրջ 10 տարիների ընթացքում էականորեն փոխվել են:

Կրթության զարգացման այժմյան միտումները (հատկապես վաղ տարիքի երեխաների համար) ուղղված են նրանց համակողմանի զարգացմանը` կարևորելով կրթության դերը, մասնավորապես սահուն անցմանը դպրոցական կյանքին, երեխաների իրավունքների պաշտպանությանը, նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական համակարգի ներդրմանը, որը նոր մոտեցում է:

Չափորոշիչը հանդիսանում է երեխայակենտրոն կրթության հիմքը, որը հնարավորություն է ընձեռում արձագանքելու երեխաների կարիքներին և հետաքրքրություններին, հարգելու յուրաքանչյուր երեխայի անձը, խթանելու համատեղ ուսումնառության գործընթացը: Մասնավորապես տրված է, թե նախադպրոցական կրթության ավարտին երեխաները ինչ պետք է իմանան, կարողանան անել և հասկանալ։

Սահմանված են հետևյալ կարողունակությունները.

Լեզվական և հաղորդակցական,

Ճանաչողական և մոտիվացիոն,

Ինքնաճանաչողական և սոցիալական,

Ժողովրդավարական և քաղաքացիական,

Թվային և մեդիա,

Մշակութային,

Մաթեմատիկական և տեխնիկական,

Տնտեսական,

Ֆիզիկական կրթության և առողջ ապրելակերպի:

Վերջնարդյունքներ և կրթության բովանդակություն

Չափորոշչով սահմանված են նաև երեխաների զարգացման և կրթական վերջնարդյունքներ,  նախադպրոցական կրթական ծրագրերի բովանդակությունը, որոնք ներառում են  շարժողական,  խոսքի և հաղորդակցման,   հուզական, սոցիալ-անձնային,  իմացական,  ինքնասպասարկման, անվտանգության, առողջ ապրելակերպի ոլորտները:

Տրված են նաև խմբասենյակների ձևավորման հիմնական պահանջները, թե ինչ սարքավորումներ և խաղալիքներ ու նյութեր պետք է ապահովվեն երեխայի ներդաշնակ զարգացման համար:

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում կիրառվող սարքերը, սարքավորումները, խաղալիքներն ու նյութերը պետք է համապատասխանեն երեխայի տարիքին և սահմանված առողջապահական նորմերին:

Հավելենք, որ ըստ նախադպրոցական կրթության չափորոշչի` մշակվում են միջին և բարձրագույն մասնագիտական հաստատությունների նախադպրոցական ֆակուլտետների ուսումնական ծրագրեր և վերապատրաստումների թեմատիկ պլաններ, ծնողական կրթության ծրագրեր:

Ակնկալվում է, որ նոր չափորոշիչը հնարավորություն կտա վաղ մանկության զարգացման ոլորտի տարբեր մասնագետներին և ծնողներին ունենալ նախադպրոցական տարիքի երեխաների աճի, զարգացման և կրթության առավել ողջամիտ ու հիմնավոր ակնկալիքներ, որոնք հիմնված կլինեն ավելի չափելի արդյունքների վրա:

Նոր չափորոշիչը միտված է նրան, որ կանոնակարգված քաղաքականություն իրականացվի նախադպրոցական և հանրակրթական ծառայությունների որակի ու արդյունավետության համեմատական գնահատման, ինչպես նաև երեխաների, ծնողների, մանկավարժական աշխատողների, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային մարմինների, կրթության հարցերով զբաղվող կազմակերպությունների, գործատուների իրազեկվածության բարձրացման ուղղություններով:

Նախադպրոցական կրթության չափորոշչի հանրային քննարկումը նախատեսված է մինչև մարտի 26-ը:

Շահագրգիռ կազմակերպություններն ու անհատները կարող են այդ ընթացքում ներկայացնել իրենց դիտողություններն ու առաջարկությունները:

 

Ներկայում չին-ճապոնական հարաբերությունները բախվում են լուրջ դժվարությունների. Չինաստանի ԱԳՆ Ի՞նչ է թաքնված Փաշինյանի հայտարարությունների հետևումՄեր հազարամյա պատմության մեջ որևէ իշխանություն կաթողիկոսին չի դատել. Մենուա ՍողոմոնյանԱնկախության 35–ամյակի տոնակատարությունների համար 1.3 մլրդ դրամ կհատկացվի Ո՞ւր են տանում անշարժ գույքի շուկայի նոր «բումի» սուր կողմերը. «Փաստ»Որքա՞ն են արևային վահանակները ծառայում, հաճա՞խ են դրանք փչանում, և ի՞նչ անել դրանց հետ հետո Իրանի խորհրդարանի նախագահը ողջունել է Չինաստանի հայտարարությունը Սամվել Գրիգորյանը` ոսկե մեդալակիր Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք ՉալաբյանԱրարատի մարզում՝ Մարմարաշենում, 35-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մաhացել է ԱՄՆ զինվորականները կվճարեն 2,2 միլիարդ դոլար հինգ բազայում միջուկային ռեակտորների կառուցման համար Փաշինյանը փրկում է իրեն, իսկ վճարում է Հայաստանը. երեք պատճառ, երեք սցենար. «Փաստ»Ucom-ը նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ներկայացնում է «Unity վերադարձ դպրոց» հատուկ առաջարկը 33-ամյա կինը փորձել է փրկել խեղդվող աղջկան, բայց ինքն է ջրահեղձ եղելԾանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ Կոնվերս Բանկի դրամային պարտատոմսերը տեղաբաշխվեցին ընդամենը 55 րոպեումԱզգային շահերից հրաժարվելու ևս մեկ քայլ. «Փաստ»Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը Փաշինյանը իրավապահներին արդեն ութ տարի է՝ ուղիղ ցուցում է տալիս, երեկ հերթական դեպքին ականատես եղանք. Մարիաննա Ղահրամանյան Հայաստանը դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին, բայց դե-յուրե մնում է միավորման անդամ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Չինաստանի և Նեպալի սահմանին տեղի ունեցած սողանքի հետևանքով անհետ կորածների թիվը գերազանցել է 1,000-ը «Ես ծառայում եմ, մի՛ վախեցեք, ուժեղ մնացե՛ք». Արմեն Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին. «Փաստ»Կիևյան կամրջի վրա հրդեհ է բռնկվել թիվ 52 երթուղին սպասարկող ավտոբուսում UKMTO-ն հայտնել է Հորմուզի նեղուցում տանկերի վրա բռնկված հրդեհի մասին 36 ակումբ և նոր ձևաչափ. հայտնի են Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի բոլոր մասնակիցները «Փորձում է ապահովել տեսարաններ՝ երկրի ներսում և շուրջն առկա վտանգները քողարկելու համար». «Փաստ»Հորոսկոպի 3 նշան, ում համար օգոստոսը սարսափելի ձևով կավարտվի«Եթե ես նախագահ չլինեի, հիմա Իսրայելը գոյություն չէր ունենա»․ Թրամփ Ադրբեջանից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանելուց հետո արդեն շուրջ մեկ շաբաթ է անցել՝ ՔՊ-ից ձայն չկա. Տիգրան ԱբրահամյանԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ի՞նչ փոփոխություններ են կատարվել «օրինապահ հարկ վճարողի» համակարգում. «Փաստ»Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը». «Փաստ»Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը». «Փաստ»Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ»Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ»Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտել