Մենք չենք հրաժարվում Հադրութի շրջանից, մեր պայքարը շարունակվում է․ Արայիկ Հարությունյան
ՔԱՂԱՔԱԿԱՆԵրեկ Արցախի Հանրապետության նախագահը հանդիպել է Հադրութի շրջանի բնակիչների հետ։ Այս մասին հայտնում է Արցախի հանրային հեռուստաընկերությունը:
«Մենք չենք հրաժարվում Հադրութի շրջանից, մեր պայքարը շարունակվում է, իհարկե, խաղաղ բանակցային ճանապարհով, որ կարողանանք հետ բերել մեր կորցրած գոնե ԼՂԻՄ-ի տարածքները»,- ասել է Հարությունյանը:
Խոսելով քաղաքացիներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու մասին՝ Հարությունյանն ասել է, որ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի տեղահանված արական սեռի քաղաքացիները դուրս չմնան աջակցության ծրագրից:
Անդրադառնալով Արցախում տիրող իրադրությանը և ռուս խաղաղապահների գործունեությանը՝ Հարությունյանը նշել է, որ երկարաժամկետ խաղաղության վերաբերյալ որևէ մեկը կասկած չունի:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Ե՞րբ կբարձրանա ռուբլու կուրսը



